ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած և 4 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի առթիվ:
Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները մաքսանենգ ապրանք տեղափոխող մեքենա են կանգնեցրել վրաց-ադրբեջանական սահմանի «Կարմիր կամուրջ» անցակետում:
Արցախի Մարտունու շրջանում գերեվարված քաղաքացին հետ է վերադարձվել։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր վաղ առավոտյան՝ 2021 թվականի հուլիսի 26-ին քաղաքացիական բնակիչներից ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի հարևանությամբ:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Մուստաֆա Շենթոփն Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա խորհրդարանի նախագահների եռակողմ առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով մեկնել է Ադրբեջան:
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակ տոնեց Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի երկրորդ շրջանում:
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունները:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ Երևանի 46-ամյա բնակչին:
Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
2021 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 5.74 մլրդ դրամի հարկ (30.06.21 դրությամբ): Նշված ցուցանիշը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելացել է 83.5%-ով:
Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթըն նահանգի գյուղերից մեկում 66-ամյա մի տղամարդը շան նկատմամբ սեռական ոտնձգություն է արել, ինչի պատճառով էլ ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրված և ընտրված պատգամավորների հետ:
Վերջինիս պահվածքը կասկած է առաջացրել ծառայողների մոտ, և նրանք զննության են ենթարկել նրա խցից դուրս բերված աղբը:
Հուլիսի 26-ին, ժամը 11։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցի շենքերից մեկի նկուղում նռնակ է հայտնաբերվել։
Վերջին շաբաթում Հնդկաստանի Մահարաշտրայի արեւմտյան նահանգում մոլեգնած մուսոնային տեղաղատարփ անձրեւների հետ կապված միջադեպերի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 164-ի, եւս 100-ն անհայտ կորել է:
Հայտնի է ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգը:
Արաբագետ Արարատ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ավետիս Իսայակյանի այս դիտարկումները․ «…Մեզ մնում է ռուսը… վերջիվերջո ռուս և թուրք բախվելու են իրար, Անատոլիան գրավվելու է ռուսների կողմից ուշ կամ կանուխ… ֆրանկո – անգլիական նպատակն է մուսուլմաններին կանգնեցնել ռուսների դեմ, ինչպես և ռուսների նպատակն է, բայց էության մեջ թուրքը Եվրոպային համակիր է… Անգլիան և Ֆրանսիան հնարքներ են մտածում թուրքին հասցնել մինչև Բագու։
Ակբա բանկի, ԱԳԲԱ Լիզինգի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) GEFF ծրագրի համագործակցության արդյունքում Հայաստանում 5 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի «կանաչ» տնտեսության զարգացմանը՝ էներգաարդյունավետության, կլիմայի ադապտացման ու վերականգնվող էներգետիկայի բիզնես նախագծերի ֆինանսավորման միջոցով: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով:
Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել մերժել ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ժամկետները խախտված լինելու պատճառով։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն դեռևս պատասխան չի ստացել Հայաստանից խաղաղ պայմանագիր կնքելու և պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու առաջարկի վերաբերյալ:
Գյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր ու որդու դիեր:
Հուլիսի 26-ի ցերեկը, 27-ին, 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:
«Այս մասին համայնքային իշխանությունները տեղեկացրել են ռուս խաղաղապահներին։ Այժմ նրանց միջնորդությամբ վարվում են բանակցություններ անձին վերադարձնելու ուղղությամբ։ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ահազանգի վերաբերյալ ուսումնասիրությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»,– տեղեկացնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Արարատի մարզպետարանը հերքում է մամուլում տարածված տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ: Արարատի մարզպետարանն այս մասին հաղորդագրություն է տարածել:
Հիրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։
Վերաքննիչ դատարանում մեկնարկում է Մանվել Փարամազյան կալանավորման դեմ բողոքի քննությունը. ՈՒՂԻՂ:
Թունիսի Ազգային բանակի ստորաբաժանումները հուլիսի 26-ին շրջափակել են Կառավարության պալատի մուտքերը մայրաքաղաքի Քասբայի շրջանում:
Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսի խնդրով արած վերջին հայտարարության ու Վարոշան բացելու նախաձեռնության մասին:
2021 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ սննդամթերքի գներն աճել են 7,7 տոկոսով, նվազագույն աշխատավարձը չի բարձրացել, իսկ միջին ամսական աշխատավարձն աճել է ընդամենը 4,4 տոկոսով։
Ներկայիս Թուրքիայի հյուսիսարևելյան Արդվին նահանգի Արհավի շրջանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացել են սողանքներ և ջրհեղեղ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։