
Ավտովթար՝ Ձորաղբյուր-Ողջաբերդ գյուղերի խաչմերուկում. կան տուժածներ

Օգոստոսի 10-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Ձորաղբյուր-Ողջաբերդ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: