
Ստամբուլի ջրամատակարարումն ապահովող ամբարտակներում ջրի քանակը նվազել է

Թուրքիայի արևմուտքում գտնվող Ստամբուլի ջրամատակարարման և կոյուղու վարչության տվյալների համաձայն՝ քաղաքի ջրամատակարարումն ապահովող ամբարտակների լցվածությունը կազմում է 35 տոկոսից ցածր, չնայած այն բանին, որ 2023-ի մայիսի կեսերին այն 48.58 տոկոս էր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ջրամբարտակները և գետերի տարողությունն ընդհանուր առմամբ գնահատվում է 868.683.000խմ, սակայն ներկա պահին լցված է միայն 300.2 մլն խորանարդը:
Ստամբուլում ջրի օրական սպառումը հասնում է 3.229.000խմ-ի, մինչդեռ 2023-ի ընթացքում անձրևների տեղումների շնորհիվ ամբարտակների մեջ լցվել է ընդամենը 349.34 կգ ջուր՝ յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար:
Նշենք, որ Թուրքիայում ջրամբարտականերն ամենից շատ ջրով լի են եղել 2015-ին, իսկ ամենից քիչ՝ 2014-ին (18.6%):