Ավտովթար՝ Աերացիա թաղամաս տանող ավտոճանապարհին. կան տուժածներ
Օգոստոսի 11-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից Աերացիա թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1976 թ.) և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդը և ուղևորն արգելափակված են։
Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Դ․ Ե․-ին (ծնված 2006 թ․), Է․ Մ․-ին (ծնված 2008 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ․ որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․Հ․-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։