Բաժիններ՝

Անդրեա Գոնսալես Նադերն առաջադրվել է Էկվադորի նախագահի թեկնածու

Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի «Movimiento Construye» քաղաքական կուսակցությունը նախագահի նոր թեկնածու է առաջադրել Անդրեա Գոնսալես Նադերին՝ չորեքշաբթի նախընտրական հանրահավաքի ժամանակ Վիլյավիսենսիոյի սպանությունից հետո, տեղեկացնում է CNN-ը։

Ուրբաթ օրը Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում կայացած առաջադրման արարողության ժամանակ Նադերը զրահաբաճկոնով է եղել։

Սպանված թեկնածուի այրին՝ Վերոնիկա Սարաուզը, իր անհամաձայնությունն է հայտնել Նադերի առաջադրմանը և մեղադրել պետությանը ամուսնու սպանության մեջ՝ պահանջելով պատասխաններ, թե ինչու է դա տեղի ունեցել։

59-ամյա Վիլյավիսենսիոյին հուղարկավորել են ուրբաթ օրը Հյուսիսային Կիտոյի Մոնտեոլիվո գերեզմանատանը:

Թեև իշխանությունները դեռևս որևէ ապացուցված կապ չեն հաստատել ավազակախմբերի և Վիլյավիսենսիոյի սպանության միջև, Էկվադորի բանակի հրամանատարությունը հայտարարել է 4000-անոց անձնակազմ՝ 2000 զինվորական և 2000 ոստիկան ուղարկելու և Գուայաս նահանգի Zonal 8 կալանավայրում տեղակայելու մասին՝ «բանտում զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի հսկողություն սահմանելու համար»:

Հեղինակավոր բանտարկյալ Խոսե Ադոլֆո Մասիաս Վիլամարը, որն առավել հայտնի է «Ֆիտո» մականունով և դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար, ներկայումս բանտում է, ինչը հարուցում է իշխանությունների մտահոգությունը։

Վիլյավիսենսիոն, որը նախկին լրագրող էր, հուլիսի 31-ին հեռուստատեսային հարցազրույցում ասել էր, որ Ֆիտոն սպառնացել է իրեն և զգուշացրել, որ չշարունակի իր քարոզարշավը, որի հիմնական կետերից մեկը ավազակախմբերի դեմ պայքարն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս