Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Պարմայի» դարպասը խփած գնդակը ճանաչվել է հռոմեական թիմի՝ մրցաշրջանի լավագույն գոլ։
Անցյալ շաբաթ աշխարհում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 2,5 միլիոն դեպք եւ 64 հազարից ավելի մահացու վախճան:
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Աջարիայի Բոբոկվատի ծովամերձ գյուղակի բնակիչներն այսօրվանից բողոքի անժամկետ ակցիաներ են սկսում: Այդ մասին հաղորդել է Աջարիայի հեռուստատեսությունը:
Ադրբեջանը հիմա էլ նմանատիպ խնդիրներ լուծող ստորաբաժանումներ ունի, որոնց մասին մինչև պատերազմն էլ որոշակի պարբերությամբ տեսնանյութեր էր հրապարակվում ու դեռ պարզ չի, թե նոր ստեղծվող ստորաբաժանումը ինչ նոր խնդիրներ պետք է լուծի:
«Հայաստան» դաշինքին տրված քվեների թվի անճշտություն է եղել նաեւ Կապան քաղաքի Ձորք թաղամասում տեղակայված 35/17 ընտրատեղամասում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տրամադրված սկզբնական տվյալներում արձանագրված է եղել, թե «Հայաստան» դաշինքը ոչ մի ձայն չի ստացել, իսկ Հայաստանի եվրոպական կուսակցությունը հավաքել է 258 ձայն:
Իսպանական հեղինակավոր El Pais պարբերականը հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք այն թարգմանաբար.
Իտալիայի խորհրդարանի «Լեգա» կուսակցության պատգամավորներ Մասիմիլիանո Կապիտանիոն և Ջուլիո Չենտեմերոն հայտարարություն են տարածել՝ շեշտելով, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների:
Պետք է հասկանանք` եթե կեղծ լուր ենք տարածել, ինչո՞ւ դա չի հերքվում պաշտոնապես, որպեսզի հերքման տեքստ հրապարակենք: Ո՞վ է ինձ համար անհայտ կառույցը, որը պիտակավորում է մեր ՖԲ էջը։ Հարց է առաջանում` ո՞ւր են այդ բազմաթիվ խոսնակները, որ պետք է հերքեն իրենց ղեկավարների մասին տարածված վիճելի տեքստերը, եւ ո՞րն է Վրաստանում գործող այդ կազմակերպությունում աշխատող մարդկանց շահը, որ գիշեր ու զօր կարդում են մեր նյութերը եւ արգելափակում դրանք»,- ասաց Ավետիսյանը։
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների փաստաթուղթը խաղաղության համաձայնագիր չէ, հրադադարի մասին հայտարարություն է, որում կա երրորդ կողմ ՝ Ռուսաստանը, որն այդ հրադադարի երաշխավորն է:
«Ռուսաստանցի խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը, շատ բան են անում հումանիտար իրավիճակի բարելավման, տարածքների ականազերծման եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար», – ասել է ՌԴ նախագահը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնա) շրջանում 97 000 ական է տեղադրված եղել:
Քիչ առաջ Փաստերի ստուգման հարթակը տեղեկություն տարածեց, թե համացանցում տարածում է գտնում ԿԸՀ կեղծ կայքը, որում հրապարակվում են վերահաշվարկի կեղծ թվեր: «Ուշադիր եղեք, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրական կայքի հասցեն է elections.am»,– գրում է հարթակը։
Ռուսաստանը մոսկովյան միջազգային անվտանգության խորհրդաժողովում ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության շուրջ մի շարք նոր համաձայնագրեր կստորագրի Աֆրիկայի երկրների հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլի՝ «Ամբոխի կառավարում» թեմայով վարժանքին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ կայքից հեռացրեց օնլայն արդյունքները, որի միջոցով հնարավոր էր լինում հետևել վերահաշվարկի ընթացքում քաղաքական ուժերի ձայների փոփոխությունները։ Փոխարենը ԿԸՀ–ն տեղադրել է ընտրությունների արդյունքների արձանագրությունը, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 687․414 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 268.300, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66․647։
Իրանը հերքում է հաղորդումներն իր արբանյակների արձակման անհաջող փորձի մասին, հունիսի 23-ին հայտնել է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին:
Հանրապետության 36 քննական կենտրոններում հունիսի 18-ին անցկացված «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությանն այս տարի մասնակցել է 5 027 դիմորդ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ հետևյալ տարածքներում.
Եռակողմ աշխատանքային խումբը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո: Ինչպես նշել է minval.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:
Հունիսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Հայաստանի իշխանությունները երբեք չեն խրախուսել և չեն խրախուսելու իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը՝ անդրադառնալով Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու մասին լուրերին։
Նախիջանում հունիսի 21-23-ը հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվում` Նախիջևանի կայազորի զորքերի և Թուրքիայի Զինված ուժերի կառավարման մարմինների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջան ծառայությունը:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 222-ին:
Սյունիքի 35/30 (Եղվարդ գյուղ) ընտրատեղամասի «Հայաստան» դաշինքի 4 ձայները վերահաշվարկի արդյունքում դարձել են 49:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։
Զինվորները քվեախցից արդեն պատրաստի քվեարկած քվեաթերթիկով ծրարով վերցնում, դուրս են գալիս:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակոց արձակելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դիվերսիոն խմբի գործողությունները կանխվել են Թեհրանից 15կմ հեռավորության վրա գտնվող Քարաջ քաղաքում։ Նշվում է, որ խումբը փորձել է դիվերսիոն գործողություն իրականացնել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությանը պատկանող շինություններից մեկի տարածքում։