Հինգ iPhone 15՝ Կոնվերս Բանկի ACT2WIN արշավի շրջանակում

Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման ACT2WIN արշավը հաճախորդների համար: Մրցույթի պայմանները պարզ են, ինչի շնորհիվ դրան կարող է մասնակցել և հինգ iPhone 15-ի խաղարկությանը մասնակցել Բանկի հաճախորդների հնարավորինս լայն շրջանակ: Մասնավորապես, արշավին մասնակցելու համար ընդամենը հարկավոր է.

– Լինել Converse mobile օգտատեր,

– Մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ հավելվածով կատարել վարկի առնվազն մեկ մարում:

Վարկի մարում կատարած անձանց կուղարկվի անհատական կոդ. հաղթողները կորոշվեն Բանկի ֆեյսբուքյան էջում կայանալիք ուղիղ եթերի ընթացքում:

«Բանկի մեծ թվով հաճախորդներ վարկը/երը մարում են Converse mobile-ով՝ նախապատվություն տալով հավելվածով գործարքների կատարման հարմարավետությանը և արագությանը: ACT2WIN արշավի գործարկմամբ Կոնվերս Բանկը շնորհակալություն է հայտնում հավելվածը ֆինանսական հիմնական գործիք ընտրելու համար՝ խրախուսելով նաև «Վարկի մարում» հնարավորության օգտագործումը»:-ասել են Բանկում:

Արշավին կարող են մասնակցել նաև ներկայում Բանկի Converse mobile օգտատեր չհանդիսացող անձինք՝ ներբեռնելով հավելվածը, ակտիվացնելով այն և օգտվելով «Վարկի մարում» հնարավորությունից:

Նշվել է, որ մինչև տարեվերջ Կոնվերս Բանկը հանդես կգա նաև այլ արշավներով՝ հաճախորդներին թանկարժեք նվերներ ստանալու հնարավորություն ընձեռելով:

Մանրամասն՝ conversebank.am, 010-511-211

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031