«Սուրենը լավ կանի՝ մտածի ու պատասխանի այն հարցին, թե ո՞վ է ցուցում տվել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին». Վարդազդատ Հարությունյան

Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի փոխքաղաքապետ Սուրենը հրապարակում է արել, թե իբրև «Հայաքվե» դիտորդական առաքելությունը խախտել է անկողմնակալության պահանջը:

Այս (երևի, թե) իրավաբանն իր իսկ վկայակոչած նորմը մեկնաբանելու գործում է ձախողվել:

Իր իսկ վկայակոչած նորմում հստակ նշված է, որ դիտորդն ԻՐ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐՆ իրականացնելիս է պարտավոր չեզոքություն դրսևորել, իսկ ահա «Հայաքվե» դիտորդական առաքելության որևէ անդամի կողմից դիտորդի կարգավիճակից բխող ԻՐ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐՆ իրականացնելիս որևէ կողմնակալության դրսևորում չի եղել և չի վկայակոչվել նման փաստ:

Հ.Գ. Սուրենը լավ կանի՝ մտածի ու պատասխանի այն հարցին, թե ո՞վ է ցուցում տվել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին մերժել «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությանը համայնքապատկան շենքերում տեղ դրամադրել, ուշադրություն` Ավագանու որոշմամբ նման պարտականություն և կարգ սահմանված չլինելու պատճառաբանությամբ:

Վստահեցնում եմ` նա լավ գիտի, թե ես ինչ նկատի ունեմ»:

Տեսանյութեր

Լրահոս