«Էս իմ քուչեն ա, ինչ կուզեմ կանեմ». ընտրողներին ուղղորդում են հօգուտ ՔՊ-ի քվեարկելու. «Անկախ դիտորդ» հ/կ

«Անկախ դիտորդ» հ/կ-ն տելեգրամյան իր ալիքում գրում է. «9/56 և 9/57 ընտրատեղամասերում, որոնք գտնվում են Հիդրոպոնիկայի ինստիտուտի տարածքում, ընտրողներին ուղղորդում են հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեարկելու:

Մասնավորապես, տեղամասերից 50-60 մետրի վրա կա «բեսեդկա», որտեղ «գործունեություն է ծավալում» տեղի հեղինակություն Էդուարդ Տոնոյանը:

Ի դեպ, նրան օգնում է նաև դուստրը՝ Շուշանիկ Տոնոյանը, որը ՔՊ վստահված անձ է:

Երբ տեղամաս են ժամանել «Անկախ դիտորդի» ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Էդուարդ Տոնոյանն ասել է․ «Էս իմ քուչեն ա, ինչ կուզեմ կանեմ»»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս