Պայթյունի հետևանքով վիրավորում ստացածներին օգնություն են ցուցաբերում նաև խաղաղապահ զորակազմի բժիշկները

ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի  բուժանձնակազմը ներգրավվել է Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու աշխատանքներում։

«Խաղաղապահ զորախմբի բժիշկները օգնություն են ցուցաբերում Ղարաբաղի բնակիչներին, որոնք տուժել են պայթյունի հետեւանքով։ Առավել ծանր վիրավորները տեղափոխվել են հատուկ նշանակության բժշկական ջոկատ»,- նշված է խաղաղապահի տելեգրամյան ալիքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930