
Իսրայելից տարհանվելու համար գրանցումը շարունակվում է. ՀՀ դեսպանություն

Իսրայելից Հայաստան անվտանգության նկատառումներից ելնելով, կամավոր հիմունքներով տեղափոխվելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների գրանցումը շարունակվում է: Այդ մասին հայտնում է Իսրայելում ՀՀ դեսպանությունը:
«ՀՀ կառավարությունն իր հնարավոր որոշումները կայացնելիս առաջնորդվելու է ստորև ներկայացված հղումով հասանելի էլեկտրոնային հայտի միոջոցով ձևավորված ցուցակով:
Ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, անկախ տարիքից, այդ թվում՝ յուրաքանչյուր անչափահասի համար, անհրաժեշտ է լրացնել առանձին հայտ՝ ընտանիքի բոլոր անդամների համար նշելով միևնույն բջջային հեռախոսահամարը։
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար խնդրում ենք կապ հաստատել Իսրայելում ՀՀ դեսպանության հետ՝ թեժ գծի հեռախոսահամարով (+972 50 6670345)», – նշված է հայտարարության մեջ: