
Թբիլիսիում բնակարանների վարձակալության գինը բարձրացել է

Թբիլիսիում անշարժ գույքի վարձակալության գինը մեկ քառակուսի մետրի համար կազմել է 12,4 դոլար, ինչը 35 տոկոսով գերազանցում է 2022 թվականի սեպտեմբերի ցուցանիշը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
2023 թվականի սեպտեմբերին Թբիլիսիում գրանցվել է 2 999 գործարք, ինչը 17 տոկոսով պակաս է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Նույն ժամանակահատվածում վաճառքի միջին գինը մեկ քառակուսի մետրի համար կազմել է 1 169 դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 21 տոկոսով:
Շուկայի ծավալը կազմել է 224 մլն դոլար և տարեկան կտրվածքով նվազել է 3 տոկոսով։