«Ճիշտ ճանապարհը երբեք հեշտ չի լինում, հակառակ դեպքում բոլորը սուրբ կլինեին…». Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անբարոյականներին միավորելը, համախմբելը, կազմակերպելը հեշտ է. փողին, մի քիչ էլ վախերին մուննաթ՝ ցանկացած բանի շուրջ կմիավորվեն, ցանկացած բան կանեն։
Կարգին մարդկանց միավորելը շատ ավելի դժվար է։ Կարգին մարդիկ ազատություն են սիրում, նյութականն իրենց համար երրորդական է՝ համոզմունքներից ու պարտքի զգացումից հետո, կարգին մարդիկ իրենց հեղինակության մասին են մտածում և իրենց վախեցնել փորձելն էլ հաճախ հակառակ էֆեկտն է ունենում. ըմբոստանում են։
Բայց աշխարհ գալիս ոչ ոք չի խոստացել, որ հեշտ է սկզբունքային լինելը։ Ինչպես ընկերս էր ասում. «Եթե գործը հեշտ է ստացվում, ուրեմն սատանայի մատը խառն է»։
Ճիշտ ճանապարհը երբեք հեշտ չի լինում, հակառակ դեպքում բոլորը սուրբ կլինեին…»։