«Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը չեն լքել Արցախը, որ դուք կարողանաք դուրս գալ. Բաբայան Սամոն ու Փաշինյան Նիկոլը ձեզ դրդում են արկածախնդրության». Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի գիտություն մեր արցախցի քույրերի ու եղբայրների համար:

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը չեն լքել Արցախը, որ դուք կարողանաք դուրս գալ: Իրենք նախընտրել են հանձնվել, բայց նորից արցախցի չսպանվի, չմորթվի: Նրանք գտնվել են Իվանյանում, բայց վերադարձել են Ստեփանակերտ. ադրբեջանցիների պահանջն այդպիսին է եղել` կամ իրենք, կամ հարյուրավոր արցախցիներ: Ե´վ ռուս խաղաղապահները, և´ Նախագահների մտերիմները հորդորել են դուրս գալ Արցախից, բայց վերջիններս իրենց պահել են հայասերի, ազգասերի, պետակամետին ու իրենց պաշտոնին` մարդու պաշտոնին, վայել:

Սամվել Շահրամանյանն էլ ստորագրել է, այսպես կոչված, փաստաթուղթը, որպեսզի Ստեփանակերտում չմորթեն ձեզ ու ձեր երեխաներին, որովհետև էն Նիկոլը, որին ձեզանից ոմանք շնորհակալ են, չգիտեմ, թե ինչու, կնախընտրեր, որ բոլորիդ սպանեին ու մորթեին. դա է իր քայլերն ու պահվածքը ցույց տալիս: Ստորագրել է, որովհետև ադրբեջանական գործողությունները կդադարեին միայն այդ պայմանով:

Բաբայան Սամոն ու Փաշինյան Նիկոլը ձեզ դրդում են արկածախնդրության: Մի արեք: Մեկին պետք է «վլաստը», մյուսին` պառակտումը: Ինձ ցավ ա պատճառում, որ էս վիճակում նրանք ձեր հույզերի վրա խաղալով կարողանում են ձեզ պառակտել: Մի հավատացեք սրիկաներին…»։

Տեսանյութեր

Լրահոս