Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձևավորումից մինչ օրս (2020 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը) նախաձեռնել է 419 ուսումնասիրություն, 115 վարույթներով դատարան է ներկայացրել հայցի նախնական ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդություն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով՝ «Ինտեր»-ն առանձնակի կարևորությամբ է մոտենում Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր խաղի:
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հայտարարել է, որ հոկտեմբերի 25-ից 27-ը կլինի Հայաստանում՝ խորացնելու Կանադա – Հայաստան երկկողմ կապերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կանադայի ԱԳՆ-ն:
Նախաքննության արդյունավետությունն ապահովելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձևավորվել է քննչական խումբ։
Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ «Մոսէսքո» ՍՊ ընկերության սեփականատերը 2017 թվականին Հայաստանի աշտպանության նախարարությունից հափշտակել է 59 մլն 582 հազար դրամ, գործն ուղարկվել է դատարան։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը Թեհրանում կարող է հիմք ստեղծել Հարավային Կովկասում տարածաշրջանային դերակատարների և հարևանների մասնակցությամբ խաղաղության համար:
Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 5 հազարը, վիրավորվել է ավելի քան 15 հազար մարդ։
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Սուրեն Պապիկյանը այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն, որտեղ տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ։
Հայկական օնլայն լրատվամիջոցների ասոցիացիան` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Սյունիք» ֆուտբոլային ակումբի աջակցությամբ, հոկտեմբերի 21-ին Կապանի «Լեռնագործ» մարզադաշտում անցկացրեցին «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին hոկտեմբերի 23-ին Թեհրանում ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը:
Ակբա բանկը գործարկել է 65-րդ՝ «Սեբաստիա» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը տրամադրում է Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը:
Օրերս Սինոփսիս Արմենիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվել են «Յուքոմ» ընկերության աջակցությամբ կայացած Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները։ Օլիմպիադայում մրցել է 270 մասնակից 14 երկրից։ Այն, ինչպես միշտ, իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անցկացվել է 14 մասնակից երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը, որը ներառել է համապարփակ լուծումներ պահանջող ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, կայացել է հոկտեմբերի 19-ին Հայաստանում՝ Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում:
Արցախն այնքան զենք ուներ, որ Ալիեւը 2 ամիս զարմացած հայտարարում էր, թե որտեղի՞ց հայերին այսքան զենք։
Ռուսաստանի Դաշնությունում որոշում են ընդունել մերժել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի ագրեմաններն իբրև ՌԴ-ում ՀՀ դեսպան։ Այս մասին 24News-ին հայտնեցին իրազեկ աղբյուրները։
Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային վճարները կզրոյացվեն։ Այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
Նա համոզմունք հայտնեց, որ խնդիրները ժողովուրդների միջև լուծվում են խաղաղության պարագայում, բայց դա, ըստ նրա, չի նշանակում, որ խաղաղության կարելի է հասնել առանց անվտանգության միջավայրի հստակ խնդիրների լուծման: «Էսօր դու կխփես, վաղն ինքը կխփի»,- ասաց Քոչարյանը:
ԱՄՆ Սենատի հանրապետական առաջնորդ Միթչ Մաքքոնելը հայտարարել է, որ Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը նոր «չարիքի առանցք» են, որոնց պետք է դիմակայի ԱՄՆ-ն։ Fox News-ի փոխանցմամբ՝ ամերիկացի սենատորը կարծում է, որ աշխարհին ավելի, քան երբևէ՝ մեծ վտանգ է սպառնում։
Կա փաստ՝ ՀՀ իշխանությունը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, վերընտրվելով 2021 թվական խորհրդարանական ընտրություններում, հանդես է եկել ծրագրով՝ ըստ որի պաշտպանելու էր Արցախի ինքնորոշման իրավունքը։ Ամիսներ անց իշխանությունը հրաժարվել է իր և՛ նախընտրական, և՛ կառավարության ծրագրից, որդեգրել՝ «նշաձողի իջեցման» վտանգավոր քաղաքականություն։
Համաձայն եմ, որ Ադրբեջանի դաշնակիցների, առաջին հերթին Իսրայելի ցածր ներգրավվածությունը նվազեցնում է նրա օպերատիվ հնարավորությունները, սակայն, ինչ վերաբերում է Թուրքիային, ապա տնտեսական ճգնաժամը նրան հետ էր պահում Իրանի, Սիրիայի տարածքում «գործողություններ» իրականացնելուց և Ադրբեջանին կանոնավոր աջակցություն ցուցաբերելուց։
Նման մասշտաբի ողբերգությունը, երբ շուրջ 500 անձ է զոհվել, գումարած Արցախի ժողովրդի ամբողջական հայրենազրկումը, առավել քան համապետական ու համազգային սգի հիմք է: Որքան էլ փաստացի սուգը շատ է մեր կյանքում, սակայն այդպիսի խորհրդանշական պետական միջոցառումները և դրանց բացակայությունը ցուցադրում են իշխանությունների գաղափարախոսական վերաբերմունքն իրադարձություններին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Վրաստանի աուդիտի ծառայությունը հրապարակել է «Վրաստանի 2024 թվականի պետական բյուջեի մասին» Վրաստանի օրենքի նախագծի վերլուծությունն ու նշումները, գրում է BusinessPressNews-ը:
Որոշ մարդիկ անհանգստանում են, թե երբ է լինելու Երկրորդ Գալուստը: Սակայն, եթե կարելի է այդպես արտահայտվել, մահացող մարդու համար այն արդեն եկել է: Որովհետև մարդը դատվում է այն վիճակին համապատասխան, որում նրան մահը վրա է հասել:
Ճիշտ և բազմազան սնունդը կարևոր դեր է խաղում ուղեղի գործունեության խթանման գործում: Էնդոկրինոլոգ Դարիա Բեդենաուն «Газете.Ru»-ին պատմել է, թե որ մթերքներն են լավագույնս խթանում ուղեղի գործունեությունը։
Նիկոլ Փաշինյանը, որ այդքան սիրում է խոսել աշխատատեղերի ու աշխատավարձերի ավելացումների մասին, վերջին ամիսներին դադարել է անդրադառնալ դրանց։ Ոչ թե նրա համար, որ ժամանակ չի ունեցել կամ նպատակահարմար չի համարել, այլ, որովհետև աշխատատեղերը կրճատվել են, իսկ աշխատավարձերը՝ նույնիսկ նվազել։
Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք։ Մենք պետք է այնպես անենք, որ նրանք ունենան անհրաժեշտը իրենց ժողովրդին այսօր և միշտ պաշտպանելու համար: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական ամենամյա կոնֆերանսի՝ Web Summit-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Փեդի Քոսգրեյվը շաբաթ օրը հրաժարական է տվել՝ փորձելով մեղմել ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի մասին իր մեկնաբանությունների շուրջ վեճերը, հայտնում է Politico-ն:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը զրուցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ և քննարկել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը Իսրայելի և պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորման միջև, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին և կինոռեժիսոր Թիմ Բերթոնն առաջին անգամ միասին կարմիր գորգին են հայտնվել այն բանից հետո, երբ հաստատել են իրենց սիրավեպի մասին տեղեկությունը: