
Ռուս գիտնականները գտել են սրտի կաթվածը կանխելու միջոց

Սամարայի համալսարանի գիտնականները սրտի կաթվածը կանխելու միջոց են մշակել, ըստ shantnews-ի՝ գրում է Biomedical Engineering ամսագիրը։
Նշվում է, որ Սամարայի գիտնականները մշակել են տեխնիկա, որը թույլ է տալիս գնահատել արյան անոթների առաձգականությունը՝ հիմնվելով հիվանդի սրտի և զարկերակի ռիթմի վրա։ Տեխնիկան կարող է օգտագործվել աթերոսկլերոզի և սրտի այլ հիվանդությունների ախտորոշման համար։
Հրապարակման հեղինակը նշում է, որ առողջությունը պահպանելու համար կարևոր է վերահսկել արյունատար անոթների առաձգականությունը։ Որքան կոշտ են արյան անոթների պատերը, այնքան մարդը ավելի հակված է ճնշման տատանումների, աթերոսկլերոզի, սրտի անբավարարության, սրտի կաթվածի և ինսուլտի:
Նախկինում Հարվարդի բժշկական դպրոցի բժշկագիտության դոցենտ, դոկտոր Սթիվեն Յուրասեկը բացատրել էր, որ գլխապտույտը և մշուշոտ տեսողությունը, որ մարդիկ կարող են զգալ պառկած դիրքից հանկարծակի կանգնելիս, պայմանավորված են արյան ճնշման արագ նվազմամբ: