72 տարեկանում մահացել է ՅՈւՆԵՍԿՕ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Միշել Տեր–Ստեփանյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Լաչինի շրջանում ադրբեջանական զորքերի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ առանց միջազգային իրավական չափանիշների և մարդու իրավունքների հետ կապված երաշխիքների պահպանման: «X»-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Եվրախորհրդարանում Փաշինյանի արած հայտարարությանը՝ համոզմունք հայտնեց, որ այդ առումով ներկա իշխանությունները գլուխ գովելու որևէ տեղ չունեն, քանի որ Արցախի մեր հայրենակիցներն արտագաղթել են իրենց հայրենի երկիր: Իսկ նրանց մեծամասնությունն այստեղ, բնակարանային հարցերից մինչև կենցաղավարություն, կազմակերպել է՝ շնորհիվ իրենց հարազատների ու հանրության ներկայացուցիչների, և ո՛չ կառավարության ջանքերի:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն երկուշաբաթյա պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Արամ Ա-ի ֆեյսբուքյան էջից։
Հանրակրթական ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտները ներկայիս դասագրքերով չեն ստացել տեղեկություններ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ղարաբաղում իրականացված «տեղական հակաահաբեկչական միջոցառումների» մասին, ասվում է Ադրբեջանի Պետական քննական կենտրոնի տարածած հայտարարությունում:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակի խոսնակ Զառա Ամատունին հայտնել է, որ կոմիտեի ներկայացուցիչներին թույլ չեն տվել հանդիպել նշված ձերբակալված պաշտոնյաներին։
Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր վերջնագրային տեսքով նորից պահանջել է այսպես կոչված «անկլավները»՝ ՀՀ Տավուշի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի մի շարք կարևորագույն տարածքներ. «Հայաստանը նաեւ Ադրբեջանին չի հանձնել 8 ադրբեջանական գյուղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի մեջ են»։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը.
«Սքայ Ագրո» ընկերությունը Հայաստանում առաջինն է, որ գյուղատնտեսության մեջ կիրառում է գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր՝ ագրոդրոններ։
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ իշխանությունների վարած ներքին քաղաքականությանը՝ համոզմունք հայտնելով, որ նրանք ընդամենն ընդունակ են կալանավորել, ձերբակալել ու քրեական գործեր հարուցել այն մարդկանց նկատմամբ, ում հետ չեն կարող համաձայնության գալ՝ վախենալով նրանցից:
Քիչ առաջ Բաքվի դատարանը հրապարակեց իր որոշումը, ըստ որի՝ Վագիֆի Խաչատրյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ օրեր առաջ Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե ՀՀ-ում Արցախի ցանկացած ինստիտուտ պահելն ազգային անվտանգության խնդիր կարող է դառնալ: Նա արձանագրեց, թե անցած բոլոր տարիներին որքան փոփոխական քաղաքականություն է վարել Մարուքյանը:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ուկրաինա մեկնելու հրավերը։
«Սա, ընդ որում, կատարվում էր այն դեպքում, երբ դիվանագիտությամբ զբաղվողները շատ դեպքերում փորձ չունեցող ու անփառունակ դիլետանտներ էին: Նա ներկայացնում էր, որ «ժողովրդավարությունը» մեր պաշտպանության ամենաուժեղ գործիքն է, այն դեպքում, երբ մենք այդպես էլ չհասկացանք, թե Իսկանդերը 10 տոկոսո՞վ է կրակել, թե՞ ոչ: Մենք չհասկացանք, թե ինչու են, օրինակ՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Տոնոյանին որոշ ՔՊ-ական պաշտոնյաներ պաշտպանում: Հիմա ինքը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ, մեղավո՞ր է, թե՞ ոչ»,- տարակուսանք հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:
Դեռևս 2022թ. ապրիլին Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ «Կարող էինք կանխել պատերազմը, որի հետևանքով մենք կունենայինք այս նույն վիճակը, բայց առանց զոհերի», ինքնախոստովանական ցուցմունքի նմանվող այս միտքը շատ կարևոր էր նրանով, որ Արցախի հանձման համար չափազանց կարևոր էին զոհերը…
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի գնահատմամբ՝ Ադրբեջանն Արցախը զավթելուց հետո նոր «երազանք» ունի, այն է՝ «Արևմտյան Ադրբեջանը»՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքը:
ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել է 2023 թվականի հունիսի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Արցախի թեմը պահպանելու՝ Վեհափառ Տիրոջ որոշումը միանշանակ արժանացավ Գերագույն Հոգևոր Խորհրդի հավանությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Կատարվում է քննություն:
Սարդինիայի ափերի մոտ՝ ծովի հատակում, պատահաբար հայտնաբերված մետաղական առարկաները, պարզվել է, հնագույն բրոնզե մետաղադրամներ են։ Այս մասին գրում է Associated Press-ը։
Մարդկանց կյանքում շատ են արտասվելու պատճառները: Դրանք կարող են լինել քահանայի մոտ չխոստովանած մեղքերը, որոնք ճնշում են խնդրո անձի մտքի, սրտի և հոգու վրա, ազգականի անակնկալ մահը, ընտանի կենդանու հիվանդությունը, բնության աղետների պատճառած վնասները և այլն: Անկեղծ արցունքները ոչ միայն ցավ են, այլ նաև ուժ, և հաստատ այդ կաթիլները բարձրանում են Երկինք, և Սուրբ Հոգի […]
Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ գրանցված է 619 հազար 006 ավտոմեքենա։ Այս ցուցանիշը գրեթե երեք անգամ գերազանցում է Իմերեթիին, որտեղ Թբիլիսիից հետո ամենաշատ ավտոմեքենաներն են՝ 213 հազար 959։
Որոշ քթի կաթիլներ տարբերվում են իրենց ակտիվ բաղադրիչներով: Հետևաբար, դրանցից մի քանիսը, օրինակ՝ Նաֆթիզինը, չեն կարող նշանակվել երեխաներին՝ ծանր թունավորման սպառնալիքի պատճառով, ասել է քիթ-կոկորդ-ականջաբան, վիրաբույժ Ալեքսեյ Լիտվինովը:
Նիկոլ Փաշինյանի ու իր ղեկավարած կառավարության ձախողումների շարքը շատ ընդգրկուն է, գրեթե ամեն տեղ դա կարելի է տեսնել։ Ձախողել են ամբողջ պետական կառավարումը, միտումնավոր կամ չիմացությամբ՝ քանդել են պետական ինստիտուտները, որի հետևանք է նաև այն, որում այսօր հայտնվել է Հայաստանը՝ իր անվտանգային բազմաթիվ խնդիրներով ու երկրի գլխին կախված սպառնալիքներով։
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առևտրի պատասխանատու, պետնախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին անդրադարձել է Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև առկա առևտրաշրջանառության ծավալներին:
Նոյեմբերի 3-ին, ժամը 15.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ինքնագլորին. 19-ամյա ինքնագլորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության հինգ աշխատակից է զոհվել։
ՀՀ Արմավիրի մարզի «Մարգարա» մաքսային կետի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։
«Այս պայմաններում ապագա չեմ տեսնում: Ապագա ասացին ու մոռացան: Ամեն ինչն են այդպես անում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքացիներից մեկը՝ անդրադառնալով ՀՀ ներկա իշխանությունների խոստումներին՝ «Երջանիկ անհատի, հոգատար համայնքի ու հզոր պետության» վերաբերյալ: