
Էն դուշից, թուլացրած վեշլկից ու բասկետբոլի շթից մի շեղվեք, հարմարա, կարևորը Լենինի կամ էլ Շելբիի կեպկով ակտորի կողմից ստեղծվող շոուն է, որը պետք սպառվի․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևի վերջին հարցազրույցում հնչած հայտարարություններից և պնդումներից հետո շարունակել լուրջ դեմքով «խաղաղության պայմանագիր» կոչվող ֆարսի քննարկումն ու մեկնաբանումը կամ իշխանական «խաղաղության խաչմերուկ» նախընտրական բրոշուրի պարզաբանումն ու «հնարավորությունների» վերլուծությունը նույնն է ինչ անձամբ դառնաս քարոզչական գործիք, լայն բացես օվերտոնի պատուհանը և օգնես այս իշխանությանը սեփական քարոզչական թեզերի և ադրբեջանական նարատիվների տարածման և դրանց հետ համակերպման գործում:
Ժամանակը շատ կարճ է և «խաղաղություն» կոչվող միակ ֆեյք քաղաքական հաղթաթուղթը իշխանությունը պետք է քամի մաքսիմալ և շատ արագ, այն էլ բացառապես ներքին քաղաքական դաշտում ի օգուտ սեփական իշխանության պահպանման, քանի այդ ֆեյքը չի պայթել: Արտահերթ ընտրություններում որպես քաղաքական առաջարկ «խաղաղության» թեզը միակ ուտեստն է, որն առկա է լինելու իրենց մենյույում:
Սա է ընտրության մոտիվը:
P.S. Էն դուշից, թուլացրած վեշլկից ու բասկետբոլի շթից մի շեղվեք, հարմարա, ջհանդամ, թե կառավարության նիստի 24 հարցից 20-ը զեկուցվող չեն ու թե ի՞նչ են էական չի, կարևորը Լենինի կամ էլ Շելբիի կեպկով ակտորի կողմից ստեղծվող շոուն է, որը պետք սպառվի»: