ԱՄՆ դեսպանատունը՝ Լուի Բոնոյին Բաքվում չընդունելու մասին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, ըստ էության, չեն հերքել, որ Բաքուն հրաժարվել է ընդունել ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե Բաքուն հրաժարվել է ընդունել ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին, քանի որ չի ընդունում տարածաշրջանում ԱՄՆ առաջ քաշած կարգավորման մոտեցումները և չի տեսնում ԱՄՆ-ին որպես վստահելի միջնորդի։
Radar Armenia-ի հարցում է ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն՝ հասականալու համար, թե Միացյալ Նահանգներն ինչպե՞ս է մեկնաբանում ադրբեջանական կողմի այս քայլը։
«Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լ․ Բոնոն հաճախ է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղության գործընթացին և կայուն ու արժանապատիվ խաղաղության հասնելու ուղիները։ Խաղաղության գործընթացին աջակցելու նպատակով պ-ն Բոնոն պարբերաբար հանդիպումներ է ունենում հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ Հայաստանում և Ադրբեջանում։ Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին»,- ասաված է ԱՄՆ դեսպանատան պատասխանում։