Բաժիններ՝

Թբիլիսիի օդանավակայանը մի քանի ինքնաթիռ չի ընդունել

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանը մառախուղի և վատ եղանակի պատճառով չի կարողացել մի քանի ինքնաթիռ ընդունել: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Մոսկվայից, Երևանից, Բաքվից և Թեհրանից ժամանող ինքնաթիռներին չի հաջողվել վայրէջք կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։

Radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Մոսկվայից Թբիլիսի չվերթ իրականացնող վրացական Georgian Airways ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Քութայիսիի օդանավակայանում։ Մյուս երեք ավիաընկերությունների՝ հայկական Air Dilijans, ադրբեջանական AZAL, իրանական Qeshm Air ինքնաթիռները վերադարձել են։

Այս փուլում մյուս թռիչքների դեպքում խնդիրներ չեն առաջացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031