«Ուշադրություն. ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվում են Հայոց եկեղեցու պատմության դասընթացներ»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբոքյան իր էջում գրում է.

«Ուշադրություն

Հարգելի’ հայրենակիցներ,

Հաշվի առնելով Հայոց Եկեղեցու պատմական առանցքային դերակատարությունը հայի ինքնության, զարգացման, կայացման, սերունդների հայեցի դաստիարակության գործում Հայ Առաքելական եկեղեցու դերի կարևորությունը՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվում են Հայոց եկեղեցու պատմության դասընթացներ։

Մեր նպատակն է Հոգևոր Հայաստանի կառուցման գործընթացը Հայի համար դարձնել անվտանգ ապագայի, մեր հոգևոր և ֆիզիկական անվտանգության ապահովման, ազգային արժեքների և ինքնության կերտման ռազմավարություն։

Դասընթացներին քննարկվելու են ազգային, հոգևոր, կրթական, մշակութային, քաղաքական, սոցիալական ոլորտներում մեր ազգին ու Եկեղեցուն հուզող կենսական հիմնահարցեր»։

Տեսանյութեր

Լրահոս