Առաջարկվող նախագիծը ոչ թե կադրային քաղաքականության համար է, այլ յուրայիններին տեղավորելու. Արծվիկ Մինասյան

Դատախազների պակաս կա, ուստի առաջարկվում է պահանջվող մասնագիտական առնվազն 3 տարվա ստաժը նվազեցնել ու դարձնել առնվազն 2 տարի։ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում օրենքի հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի խոսքով՝ 2 տարին բավական է անհրաժեշտ գործնական, մասնագիտական հմտությունների ձեռքբերման և անձնային որակների ձևավորման համար։

Իշխանական պատգամավորի կարծիքով՝ դատախազության համակարգում իրականացվող բարեփոխումներն ու դատախազներին տրամադրվող դրամական միջոցների ավելացումներն արդեն իսկ նպաստել են, որ ավելանա դատախազ դառնալու ցանկություն ունեցողների թիվը։

Նրա կարծիքով՝ նախագիծն էլ կնպաստի, որ դեպի դատախազություն մասնագետների հոսքն ավելանա։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ առաջարկվող նախագիծը ոչ թե կադրային քաղաքականության համար է, այլ յուրայիններին տեղավորելու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031