ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Արդարադատության փոխնախարար Մինասյանը որոշել էր իր նվիրվածությունը նիկոլին ապացուցել ընդդիմությանը անվանարկելով։
Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքը (Cumhur İttifakı) 2023 թվականին անկացվելիք ընտրություններում առաջադրելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է դաշինքի անդամ, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին։
Նախաքննությունը շարունակվում է:
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում 3 հարկանի շենքի առաջ փլուզում է տեղի է ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրադրությունը կենտրոնական մայրուղում, որը տանում է դեպի Ռուսաստանի հետ սահման, փոխվել է սկսված ձնատեղումների եւ ձնահյուսերի պատճառով: Այդ մասին հաղորդել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
Փետրվարի 7-ին հայրենիք վերադարձած 8 ռազմագերիներից 4-ը Շիրակի մարզից են:
Երևանի մակնապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ քրեական գործով դայակը չի կալանավորվի։ Դատարանը մերժել է դայակի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։
Արի պայմանավորվենք, այդ ութերորդ՝ տաքուկ ու սիրտը շոյող նոտայով կսպասենք քո դադարի ավարտին ու կուլիսներից ճառագող քո լույսի ջերմությունը զգալով կրկին կհայտարարեմ՝ բեմահարթակում է ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը:
«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի զինվորական բժիշկները հումանիտար բժշկական արշավ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բարձրալեռնային հեռավոր բնակավայրում՝ տեղի բնակիչներին, փախստականներին և հարկադիր տեղահանվածներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար»,- գրում է Ռուսաստանի ՊՆ կայքը: «Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական խումբը մեկնել է Մարտակերտի շրջանի հեռավոր բնակավայրեր՝ակնաբույժների, ատամնաբույժների, վնասվածքաբանների և քիթ-կոկորդ-ականջաբանների ամբուլատոր բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ […]
ԱՄՆ-ի հետ ստրատեգիական երկխոսության շրջանակներում նոր հանդիպումների գրաֆիկի մասին ըմբռնում չկա:
Այսպիսով, ունեցանք հերթական քաղաքական բանտարկյալը, հանձին դատավոր Բորիս Բախշիյանի։ Իսկ ո՞վ էր կասկածում, որ նոր ստեղծված, քաղաքական հետապնդումների մասնագիտական դատարանի պատանի թմկբահար դատավորն ընդունելու է կալանքի որոշում։
Իսրայելի պաշտպանության բանակը փետրվարի 7-ին հայտնել է 2022 թվականի մարտին պլանավորված ԱՄՆ-ի հետ համատեղ Juniper Cobra հակահրթիռային պաշտպանության ընդգրկուն վարժանքների անորոշ ժամկետով հետաձգման մասին՝ «մի շարք նկատառումներով»:
«Հայաստանի եվրոպական» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը ցանկություն են հայտնել որպես դիտորդ ներգրավվել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին՝ արտախորհրդարանական շահագրգիռ ուժերի հետ ՀՀ-ԵՄ հարցերի քննարկման շրջանակներում:
Փետրվարի 10-ին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավարի հնարավոր այցը Մոսկվա նախապատրաստվում է:
Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը 2022 թվականի փետրվարի 7-ից մեկնարկել է Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը:
Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի վերադարձել է հայրենիք։
Փետրվարի 6-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա հեծանվորդի և իր մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Դոնբասում շփման գիծի մոտ են տեղափոխել ուկրաինացի ազգայնականների եւ լեհ վարձականների:
Ծեծուջարդի հետևանքով 24 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր են ժամանել մի խումբ ոստիկաններ և շտապ օգնության աշխատակիցներ։ Մեկ հոգի բերման է ենթարկվել։
Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է քաղաքապետի երեք տեղակալի ընտրության հարցը։ Օրակարգը հրապարակված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում:
Փետրվարի 7-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 8 գերեվարված զինվորական, այդ մասին հայտնում է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։
Փետրվարի 7-ին, ժամը 01:12-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան–Գանձաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին Աքարը գրառում է արել Twitter միկրոբլոգում։
Պաշտպանները միայն ՔԿՀ այցելելու արդյունքում են տեղեկացրել, որ Մանթաշյանը հոսպիտալացվել է: Տարբեր ԲԿ-ներում Նարեկ Մանթաշյանին փնտրելուց հետո, պաշտպանները նրան կարողացել են գտնել միայն վերջինիս կրկին ՔԿՀ տեղափոխելուց հետո: Մանթաշյանի ինքնազգացողությունը շարունակում է մնալ ծանր:
Եթե այդպես լիներ, պետք է մինչև հիմա առաջնորդվեինք Մխիթար Գոշի Դատաստանագրքով. ՔՊ-ական պատգամավոր:
Պետությունը նպատակ ունի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը բաձրացնել մինչև 200 հազար դրամ, հետո նոր դիտարկել հավելավճարի սահմանումը: Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նիստում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:
ԲԽԴ-ի գործունեության ընթացքում բախվեցինք մի շարք խնդիրների. Վլադիմիր Վարդանյան:
Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է՝ միջազգային կառույցների գործուն աջակցությամբ: Դատավորի կալանքը տրվեց` Եվրոպայի միության դեսպանատան առնվազն լուռ աջակցությամբ, միջազգային կառույցների լուռ աջակցությամբ:
Միջին վիճակագրական փաստաբանի վարձատրությունն ավելի մեծ է, քան դատավորինը. Վլադիմիր Վարդանյան։
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրամանով Ստեփանակերտի օդանավակայանի գործադիր տնօրեն Էրիկ Օհանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են: