Լևոն Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի խափանման միջոց բացակայելու արգելքը փոխվեց գրավով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ որպես խափանման միջոց կիրառելով գրավը՝ 2 մլն դրամի չափով։

Պաշտպանության կողմը միջնորդությունը ներկայացրել էր՝ հիմնավորելով, որ Լևոն Քոչարյանը, լինելով պատգամավոր, պետք է մեկնի Միջխորհրդարանական միության վեհաշողովին մասնակցելու համար մարտի 23-28-ը մեկնի Ժնև։

Նախորդ նիստին այդ հիմքով ներկայացված միջնորդությունը՝ բացակայելու արգելքը վերացնելու մասին՝ մերժվել է, ուստի, պաշտպաններն այսօր միջնորդեցին փոխել խափանման միջոցը՝ կիրառելով գրավ։

Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 22-ի ոստիկանության ծառայողները դաժան ծեծի ենթարկելով բերման են ենթարկել անհնազանդության ակցիաներին մասնակցող Լեւոն Քոչարյանին։

Վնասվածքների հետևանքով Լևոն Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Լ. Քոչարյանը ձերբակալվել է՝ ոստիկանության 4 ծառայողի՝ «բերետավորի», նկատմամբ իբրև բռնություն գործադրելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է ներկայացրել, ապա՝ կալանավորման միջնորդությամբ դիմել դատարան, որը բավարարվել է։ Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել կալանքից՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո։ Նախաքննության ավարտական փուլում Լևոն Քոչարյանի մեղադրանքը փոփոխվել է։ Մեղադրանք է ներկայացվել նաև Սերգեյ Ասատուրովին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031