Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը ռուսական ակտիվներին առնչվող առաջարկը կպատրաստի ԵՄ գագաթնաժողովից առաջ

Եվրահանձնաժողովը մտադիր է մարտի 21-22-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովից առաջ նոր առաջարկ ներկայացնել՝ Ռուսաստանի Դաշնության սուվերեն ակտիվներից եկամուտներն Ուկրաինայի շահերից ելնելով օգտագործելու վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ԵՀ փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների խորհրդի նիստից հետո։

«Մենք վճռական ենք հաստատակամորեն շարժվելու դեպի հաջորդ քայլը, որը թույլ կտա մեզ վերահղել այդ եկամուտները ԵՄ բյուջե՝ Ուկրաինայի շահերից ելնելով օգտագործելու համար: Մարտի 21-22-ին կայանալիք Եվրոպական խորհրդի նախօրեին մենք օրենսդրական առաջարկ ենք պատրաստում, որն այնուհետև կքննարկեն ԵՄ երկրները»,- հայտնել է Դոմբրովսկիսը։

ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահության ներկայացուցիչն իր հերթին ասել է, որ նման առաջարկ է ակնկալում այս շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս