Բաժիններ՝

Օսկարի 96-րդ մրցանակաբաշխության ժամանակ Rolex-ը ներկայացրել է նոր Day-Date ժամացույցը

Օսկարի 96-րդ մրցանակաբաշխության ժամանակ Rolex-ը ներկայացրել է 40 մմ տրամագծով Day-Date ժամացույցի նոր մոդելը, որը պատրաստված է 18 կարատանոց Everose ոսկու պատյանով, գրում է Hypebeast-ը։

Ժամացույցն առաջին անգամ կարճ հայտնվեց տեսահոլովակում, որը Rolex-ը հեռարձակեց մրցանակաբաշխությունից առաջ՝ ընդգծելու և տոնելու ապրանքանիշի ներկայությունը կինոյում: Մեկ րոպե տեւողությամբ տեսանյութի մեծ մասը բաղկացած է մի քանի ֆիլմերից, որոնցում հերոսները Rolex ժամացույցներ են կրում:

Որպես «Օսկար» մրցանակաբաշխության երկարամյա գործընկեր՝ Rolex-ը կրկին կազմակերպել է Greenroom արարողությանը: Տարածքը, որը միշտ նախատեսված էր լինել նոմինանտների և հաղորդավարների հավաքատեղի, նախքան նրանց բեմ բարձրանալը, ամեն տարի վերակառուցվում է շքեղ Տան օրիգինալ թեմայով և կոնցեպտով: Այս տարի Greenroom-ն ընդունել է հանգստացնող բուսաբանական գունային գամմա՝ իր անվանը համապատասխանելու համար:

Այս տարի Greenroom-ը ներկայացնում է վերջին Rolex Day-Date 40-ը Everose ոսկուց: Ժամացույցի տեխնիկական բնութագրերի, գնի և թողարկման ժամկետների մասին ավելի մանրամասն տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս