Բաժիններ՝

Եվրահանձնաժողովն առաջարկել է բանակցություններ սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ ԵՄ անդամակցության շուրջ

Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Բոսնիա և Հերցեգովինայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել։ Այդ մասին Ստրասբուրգում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը։

«Մենք առաջարկել ենք, որ ԵՄ խորհուրդը սկսի Բոսնիա և Հերցեգովինայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, ինչպես նաև հաստատել բանակցային հարցերի շրջանակը, հենց որ Բոսնիա և Հերցեգովինան հետագա քայլեր ձեռնարկի Եվրոպական հանձնաժողովի զեկույցի առաջարկությունների վերաբերյալ», – տեղեկացրել է Շեֆչովիչը:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս բանակցություններ սկսել Բոսնիա և Հերցեգովինայի՝ ԵՄ-ին միանալու շուրջ։ Կառույցից հաղորդել էին, որ այդ երկիրն ակնհայտ առաջընթաց է գրանցել Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ, ներառյալ արտաքին քաղաքականությունը, ահաբեկչության և կոռուպցիայի դեմ պայքարը:

ԵՄ առաջնորդները դեռևս 2022 թվականի դեկտեմբերին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պաշտոնապես հավանություն են տվել Բոսնիա և Հերցեգովինային թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելուն։ 2023 թվականի նոյեմբերին Եվրահանձնաժողովն առաջարկեց սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները հենց որ ձեռք բերվի չափանիշներին ու պահանջներին համապատասխան մակարդակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս