2024 թվականի առաջին եռամսյակում գնաճը չի մոտենա 4 տոկոսին. ՀՀ ԿԲ նախագահ

Հայաստանում 2024 թվականի առաջին եռամսյակում գնաճը չի մոտենա 4 տոկոսի թիրախային սահմանին: Այդ մասին մարտի 12-ի ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Առաջին եռամսյակում գնաճի 4 տոկոս թիրախին չենք մոտենալու: Հաշվարկները վկայում են, որ դեռևս հեռու ենք լինելու 4 տոկոս թիրախից: Այժմ, ըստ էության, ոչ խթանում, ոչ էլ զսպում ենք տնտեսությունը: Հիմա մեր նպատակն է զգուշավորությամբ, աստիճանաբար, հաշվի առնելով տարբեր սցենարներ՝ խելամտորեն մոտենանք այն մակարդակին, որը թույլ կտա զսպել գնաճը, այն պահել մեր թիրախին մոտ, միաժամանակ, հնարավորինս որոշակիորեն տեսնել, թե ինչ է տեղի ունենում տնտեսության հետ մեր իրականացրած քաղաքականության արդյունքում»,- նշեց նա:

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 12-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.5 տոկոս:

Տեսանյութեր

Լրահոս