Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ փետրվարի 28-ին մեկնարկած ԱՄՆ-Իսրայել հարձակումների ընթացքում Թուրքիան կանխել է Իրաքյան Քուրդիստանից սպասվող հնարավոր «ահաբեկչական սպառնալիքները»: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Լիբանանի բանակի առաջին ստորաբաժանումներն այսօր առավոտյան սկսել են վերատեղակայվել երկրի հարավում։ Դա տեղի է ունեցել իսրայելական բանակի՝ Զաութար ալ-Ղարիբյե քաղաքից դուրսբերումից հետո։
Ուկրաինական զինվորականների կողմից Տամբովի և Մոսկվայի մարզերում գտնվող Wildberries-ի պահեստներին հասցված հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Թամին Ալ-Հիտանը։
Սոչիում անօդաչուի բեկորների ընկնելու պատճառով 7 տարեկան աղջիկ է տուժել։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնում է, որ անօդաչուի բեկորներն ընկել են Սոչիի կենտրոնական շրջանում գտնվող եկեղեցու տարածքում։
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության վերսկսումը խաթարում է միջնորդների ջանքերը և խաղաղ կարգավորման հեռանկարները, ուստի բոլոր կողմերը պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն: Այս մասին Մանիլայում հայտարարել են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) մասնակից երկրների արտաքին գործերի նախարարները:
Սա Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է. Շաքե Իսայան
Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությանը, հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար, ծայրահեղ աջ «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդ Բեցալել Սմոտրիչը։
2026-ի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության ավարտից հետո Պորտուգալիայի առաջատար սպորտային թերթերից մեկը՝ «A Bola»-ն հրապարակել է մրցաշարի 23 «հիասթափեցնող խաղացողների» անունները: Այդ ցանկում ներառվել է նաև Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի 3 ֆուտբոլիստ։
Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար և թույլտվություններ չի տա դրանով նավերի անցման համար այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել հարվածներն Իրանի տարածքին։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հունաստանից Թուրքիա ներթափանցած շոգի ալիքն այսօրվանից կուժեղացնի իր ազդեցությունը երկրի ողջ տարածքում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Մինասյանը:
Դատախազը 2026 թվականի հուլիսի 21-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սայիդ Իրավանին պահանջել է, որ Անվտանգության խորհուրդը և գլխավոր քարտուղարը դատապարտեն ԱՄՆ-ի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին հասցված հրթիռային հարվածը։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնը ստանձնելու առթիվ շնորհավորել է Միացյալ Թագավորության նորանշանակ ԱԳ նախարար Էդվարդ Միլիբենդին։
Բոլոր ժամանակների մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարը մերժել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի առաջարկը՝ ստանձնելու երկրի նախագահի պաշտոնը։ Այս մասին Պոլգարը գրել է Facebook սոցիալական ցանցում։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ թևավոր հրթիռներով հարված է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան «Amazon» ընկերության տվյալների կենտրոնին՝ պատճառելով վնաս։
«Զանգեզուրի միջանցքի» գործարկումից հետո Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունը, լոգիստիկ ծախսերը և սահմանային անցումների քանակը կկրճատվեն․ հայտարարել է Ադրբեջանի միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քանան Գուրբանովը՝ «Թրամփի երթուղին» կրկին անվանելով «Զանգեզուրի միջանցք»։
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը։
Արդեն ավելի քան հիսուն օր է, ինչ Արմեն Աշոտյանը շարունակում է մնալ ապօրինի կալանքի տակ։
Իրանը կարողացել է խուսափել ծովային շրջափակման հետևանքներից ապրանքների մատակարարումը վերաուղղորդելով Ռուսաստանի տարածքով։ Այս մասին հայտարարել է Իրանի գյուղատնտեսության փոխնախարար Մոհամմադ Ռեզա Թալային։
Գալու է օրը, ու նորից տեսնելու ենք՝ Հայաստանում Ծառուկյանը եկեղեցիներ է կառուցում. Լուիզա Սարգսյան
Ըստ Reuters լրատվական գործակալության, Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է, որ երկիրն այլևս ընտրություններ չի անցկացնի: Ըստ Օրտեգայի, դրանով նա փաստացի վերացնում է ընդդիմության ցանկացած հնարավորություն՝ իրենից իշխանությունը վերցնելու համար։
Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատանը տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը։
Մեզ կոնկրետ չեն ասել՝ ինչ դրվագով, ընդամենը տեղեկացրել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը:
Գյումրիի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի պարտականությունները կատարող և Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
Թող Աստված պահապան լինի վախից լռողներին. Գագիկ Ծառուկյանն էլի մնում է Ծառուկյան. Լիանա Մանուկյան
Հեռու չէ այն օրը, երբ այս իշխանությունը Հրապարակում 3 հատ կախաղան կդնի ու… Հովհաննես Գալստյան
Մեր ձկնաբուծության շուկան սկսեց զարգանալ 2014թ-ից հետո. տարեկան 10-15 000 տոննա ձուկ ենք արտահանել. ձկնաբույծ
Վայլդբերրիզ ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը հրապարակում է կատարել Տելեգրամի՝ իր պաշտոնական ալիքում:
Մայիսի կեսերից արդեն ՌԴ ձուկ չի արտահանվում. շատ ծանր վիճակում ենք. ձկնաբույծ