Մայիսի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչություն է զանգահարել Տավուշի մարզի բնակիչ 36-ամյա Թաթուլ Ասիլյանը և հայտնել, որ ոմն Համիկ Ղազարյանը սպառնացել և 480 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար է պանաջել։
Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող երկու բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանցի ռազմադաշտային հրամանատարը։
Վերաքննիչ դատարանը փոխել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը և տնային կալանք սահմանել։ Որոշումը կայացրել է դատավոր Վազգեն Ռշտունին։
ՀՀ կառավարությունը կսկսի Երևանի Իսակովի և Արշակունյաց պողոտաների միջև ընկած մայրուղու համար հող գնել: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։
Իրանը պնդում է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո իր բոլոր սառեցված արտասահմանյան ակտիվների կեսի անհապաղ ապասառեցումը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
#ՀԻՄԱ. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ. #ՈՒՂԻՂ
Խնդրում եմ՝ հունիսի 7-ին մասնակցե՛ք ընտրություններին, որ մենք որոշենք մեր ապագան. Արման Թաթոյան
Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:
Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, հավաստիացրել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
15 տարուց ավելի որսորդմիության անդամ եմ՝ ՔԿ-ն զենքերս նկարել ու տարածել է. Մովսես Շարբաթյան
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում էբոլա վիրուսով վարակված 11 մարդ փախել է կարանտինային մեկուսարաններից: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:
Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին: Այս մասին տեղեկացրել է «Ռեֆորմիստներ» կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանը:
Եթե Եվրամիությունն առաջ քաշի Ռուս ուղղափառ եկեղեցու հետ Հայ առաքելական եկեղեցու կապերը խզելու պայման, ապա Հայ առաքելական եկեղեցին դա չի կատարի։ Նման կարծիք է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ազգային և կրոնական հարաբերությունների մասնագետ Վարդան Պողոսյանը ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ ընտրությանը նախորդող օրը, ուշ գիշերային ժամերին, քաղաքացիներին ընտրակաշառք կփոխանցվի: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Կառավարության որոշմամբ կապահովվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական անգամ հիշեցնում է, որ եռաստիճան ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:
Թեհրանը մտադիր է վճար գանձել ոչ թե Հորմուզի նեղուցով անցնելու, այլ միայն այն ծառայությունների համար, որոնք նեղուցում մատուցելու է նավերին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց ՀՀ սահմանային անցակետում համապատասխան տարիքի տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու համար ծանուցում տալու մասին տեղեկությունը։
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը գործարկել է Երևան- Ալիկանտե-Երևան երթուղով չվերթերը:
Սրբազանի ծննդյան տորթի համար կարգադրիչները ասացին՝ դե ձեզ կտեսնենք, ինչ է լինելու. Լիդյա Մանթաշյան
Սա «Բաստիոնից» մեծ ա՞, ոնց ա՞ տարողունակությունը՝ մի փակեք, նստեմ. Նիկոլ Փաշինյան
Ժողովո՛ւրդ ջան, պատկերացրեք, ինչ վիճակում են, որ արդեն ուզում եմ մեր ջուրը կտրեն. Արթուր Սարգսյան
Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է երկու խաղափուլ:
Հայաստան ամենաշատ գումարը ՌԴ-ից է գալիս. Մի քիչ էլ թող ժողովրդի մասին մտածեն. Քաղաքացիներ
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը RAF (Real American Freestyle) լիգայում հերթական մենամարտը կանցկացնի Թբիլիսիում։
Կառավարությունը Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարությունից:
Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու ՀԸ կողմից կազմակերպվող կուսակցությունների առաջին համարների բանավեճին. Իվետա Տոնոյան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Ի՞նչ է հարցնում Սամվել Կարապետյանի դուստրը հաջորդ վարչապետին