ԱՄՆ-ի գործողությունները հակասում են պատերազմի դադարեցման վերաբերյալ արված հայտարարություններին․ գրել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Իզմիթի շրջանի քաղաքապետարանում իրականացվող քննության շրջանակում թուրք իրավապահները ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավար Ֆաթմա Քափլան Հյուրրիեթին և նրա ամուսնուն՝ Մուրաթ Հյուրրիեթին, հայտնում է Haber Global-ը։
Քիր Սթարմերը հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Բուքինգհեմյան պալատում կայացած լսումների ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Թագավորական մամուլի ծառայությունը հաստատել է, որ միապետը բավարարել է քաղաքական գործչի խնդրանքը։
Կրեմլը վերջին օրերին ԱՄՆ ներկայացուցիչների հետ որևէ անմիջական շփում չի ունեցել, սակայն կողջունի երկու երկրների արտգործնախարարների միջև հնարավոր շփումները, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Վերջին օրերին հանրային տիրույթում և սոցիալական հարթակներում տարածվում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող խմելու ջրի որակի վերաբերյալ տարբեր գնահատականներ և պնդումներ, որոնք հիմնված չեն մասնագիտական եզրակացությունների կամ պաշտոնական տվյալների վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա Ջուր»–ը։
Հուլիսի 20-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ։ Այցի շրջանակում պաշտպանը հանդիպում է ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը: Ինչպես տեղեկանում ենք Գնահատման թեստավորման կենտրոնի տարածած հաղորդագրությունից, Dimord.am կայքէջում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները: Թափուր տեղերի մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել […]
Ամեն տեսակ դուռ ծեծել ենք․ հոգնել ենք, մենք էլ մարդ ենք․ անհետ կորած զինծառայողների մայրերը հուզվեցին
Թագավոր Չարլզ III-ը ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Սթարմերի հրաժարականը, հայտնում է թագավորական մամուլի ծառայությունը։
Թեև 6 տարի մեր իշխանություններից որևէ դրական տեղաշարժ չենք տեսել, բայց իրենց 1 շաբաթ էլ ենք տալիս․ անհետ կորած զինծառայողների հարազատները Կառավարության մոտ էին
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է ԱԱ-2026-ի եզրափակիչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը (0-1)։
Տանուլ տված խաղաղությունը կպնի իրենց գլխին․ թող 1 անհետ կորածի տեղ ասեն, որ թեկուզ զոհված՝ գտել են
Ֆինանսաբանկային համակարգն այսօր գործում է ամեն օր այլակերպվող տնտեսական միջավայրում. տեխնոլոգիական զարգացում, հաճախորդների փոփոխվող վարքագիծ, շուկայի նոր պահանջներ և անկայուն աշխարհաքաղաքական իրադրություն։
Ալյաթ նավահանգստում կարող է սկսել գործել վաշինգտոնյան Caspian Policy Center-ի ներկայացուցչությունը, իսկ TRIPP+ կորպորատիվ հիմնադրամը գլխավորել է Թրամփի ընտրարշավի հովանավորներից մեկը
Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հովվության նախաձեռնությամբ կազմակերպվել էր երիտասարդական հանդիպում-քննարկում, որին հրավիրվել էին Մասյացոտնի թեմի տարբեր ծուխերի «ջահակիր» երիտասարդներ։ «Ջահակիր» երիտասարդական շարժման նպատակն է ձևավորել երիտասարդների համախմբված համայնք, որն առաջնորդվելով Ավետարանի արժեքներով՝ կաճի հավատքի մեջ, ակտիվորեն կմասնակցի Եկեղեցու կյանքին և իր խոսքով ու գործով կշողարձակի Քրիստոսի լույսը՝ ծառայելով հայրենիքին ու եկեղեցուն։
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է 2026 թվականի Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն։
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը և Սաուդյան Արաբիայի վարչապետ, թագաժառանգ Մուհամմադ բին Սալման բին Աբդ ալ-Ազիզը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները: Այս մասին հայտնում է Լիբանանի նախագահի գրասենյակը։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հանրությանը հորդորում է բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորել հոգատարություն։
Կանադայի կառավարությունը հուլիսի 19-ին հայտարարել է, որ էբոլա վիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանային նոր ժամանակավոր միջոցառումների շրջանակում կմերժի ցանկացած օտարերկրացու մուտքը, որը վերջին 21 օրվա ընթացքում գտնվել է Կոնգոյում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հունիսի վերջին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով առնվազն 5208 մարդ է զոհվել։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է երկրի խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։
Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին` համաշխարհային նավթի գները կտրուկ աճել են։
Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն մեղադրանքներին, թե Պեկինը փորձել է միջամտել ամերիկյան ընտրություններին, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի՝ սեպտեմբերին նախատեսված այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հուլիսի 20-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում Տորք Անգեղի արձանի հարակից տարածքի երկրորդ փուլի շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում (AFPC) մասնակցել է «Հայաստանի առաջընթացի ուղին» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի` Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օ․ Ք․» ՍՊ ընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի է որպես զվարճանքի և ժամանցի կենտրոն կամ խաղատուն, գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում:
Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով վերջին 3 օրերին շտապօգնության ծառայությունը 20-ից ավելի նոր կանչ է ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասել է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հուլիսի 19-ին զսպվածության կոչ է արել այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է երկրի հարավ-արևմուտքում կառուցվող ատոմակայանին։ Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում գործակալության տարածած հայտարարության մեջ։
Շինարարության հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել է 80 արձանագրություն, որից 2-ը կազմվել է աշխատակազմի քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության կողմից՝ օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով:
Իրանական պետական IRNA գործակալությունը հաղորդում են, որ Միացյալ Նահանգների գիշերային հարվածների հետևանքով Իրանի հյուսիս-արևմուտքում առնվազն մեկ մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել:
Պերուում հուլիսի 18-ի երեկոյան տեղի ունեցած երկու երկրաշարժի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ինստիտուտի ղեկավարը։