Հրշեջները դժվարությամբ էին զսպում այս տարվա խոշորագույն անտառային հրդեհը Իսպանիայում, իսկ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում հրդեհաշիջման ժամանակ երկու հրշեջներ են զոհվել: Եվրոպայում պահպանվում է ծայրահեղ շոգը, իսկ եղանակային անկայուն պայմանները հանգեցրել են երաշտի և հզոր կարկտաբեր փոթորիկների սպառնալիքի, գրում է Reuters-ը:
«Խնդրեք Խրենինին (Բելառուսի ՊՆ ղեկավարին,-հեղ.), փոխանցեք նրան իմ հանձնարարությունը. բոլորին, ովքեր չեն կարողանում աշխատել, ուղարկել բանակ՝ հարավային սահման: Անտառ: Այնտեղ մեր տղաներն են՝ հատուկ նշանակության ուժերը, իմ հրամանով տեղակայված են ուկրաինական սահմանի երկայնքով»,-ասել է Բելառուսի նախագահը:
Սեռական հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էպշտեյնը կարող է գործել որպես չգրանցված օտարերկրյա գործակալ, հայտարարում է Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովի դեմոկրատների առաջատար անդամը:
Հրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը, հայտնում են Հրաձգության ֆեդերացիայից:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Կնեսետում 1915 թվականի իրադարձությունները «հայոց ցեղասպանություն» ճանաչելու հարցը քվեարկության դնելու գործընթացը։ Ինչպես հաղորդում է իսրայելական Haaretz թերթը, որոշումն ընդունվել է ադրբեջանական կողմի դիմումից հետո։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Նիդերլանդների Թագավորության Հարլեմ քաղաքում աշխատանքային այցի շրջանակում հարցազրույց է տվել՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
«Ուրախ եմ արձանագրել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները, որոնք հիմնված են այս ընդհանուր արժեքների վրա, վերջին տարիներին բարձրացել են աննախադեպ մակարդակի, ձեռք են բերել նոր որակ և ռազմավարական ուղղվածություն։
ԱՄՆ պաշտոնական տվյալներով` 2026թ. հուլիսի 1-ի դրությամբ ԱՄՆ բնակչության թվաքանակը հասել է 342.62 միլիոնի։ Այս ցուցանիշով ԱՄՆ-ն շարունակում է մնալ աշխարհում երրորդ պետությունը` զիջելով միայն միլիարդանոց Հնդկաստանին և Չինաստանին։ ԱՄՆ-ն հայտնվել է երրորդ հորիզոնականում 1991թ. դեկտեմբերի 21-ին, երբ փլուզվել է բնակչության թվաքանակով այդ ժամանակվա երրորդ պետությունը` ԽՍՀՄ-ը։ Վերջին տարիներին ԱՄՆ բնակչության բնական աճը կտրուկ նվազում է` իր հետ բերելով մի շարք հետևանքներ։
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանի նահանգի Էդրեմիթ շրջանում մեկնարկել է «Ընդհանուր բանականության պլատֆորմ ապագայի համար. Վանա լճի ավազանի կայուն ապագան» խորագրով աշխատաժողովը, որի նպատակն է լճի ավազանի պահպանությունն ու ապագայի ռազմավարական պլանավորումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Միջոցառմանը, որն անցկացվում է Վանի և Բիթլիսի նահանգապետարանների, Վանի «Yüzüncü Yıl» և Բիթլիսի «Eren» համալսարանների, ինչպես նաև «Sıfır Atık» […]
ԱՄՆ Ռազմաօդային ուժերը սկսել են զենիթահրթիռային համալիրի որոնումները՝ սեփական ռազմական օբյեկտները թևավոր հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար:
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնության ժամանակ լեգենդար Պելեի հագած մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով՝ 4.9 միլիոն դոլարով։
Իսպանիան կարգելի ծխելը բարերի ու ռեստորանների բացօթյա պատշգամբներում, կընդլայնի ծխախոտի ծխից ազատ գոտիները և վեյփերն ու էլեկտրոնային ծխախոտները կհավասարեցնի ավանդական ծխախոտային արտադրանքին: Որոշման մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիան, հաղորդում է Reuters-ը:
Թուրքիան հրաժարվել է աջակցել ՆԱՏՕ-ի ռազմական վառելիքատարների ցանցի արդիականացման 27 միլիարդ եվրո արժողությամբ նախագծին: Ինչպես հայտնում են դաշինքի երկու դիվանագետ, Անկարան վերջին պահին փորձ է արել հասնել լրացուցիչ զիջումների, գրում է Politico-ն:
Կողմերը հանդես են եկել ելույթներով։ Դատախազները հայտարարել են, թե առաջին ատյանի դատարանում իբր քրեական գործով բոլոր «ապացույցներն» ուսումնասիրվել են համակողմանի, ամբողջական և օբյեկտիվորեն։
Վերջին շրջանում Վրաստանում հեղուկ գազի կտրուկ թանկացումը դարձել է հանրային ու տնտեսական ակտիվ քննարկումների գլխավոր թեմաներից մեկը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աաունին: Սա վերջին 17 տարվա ընթացքում լիբանանյան պետության ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Վաշինգտոն:
Նախագահ Դոնալդ Թրամփը արհամարհանքով է արտահայտվել Իրանի աջակցությունը վայելող հութիների՝ Կարմիր ծովը շրջափակելու սպառնալիքի մասին՝ լրագրողներին հայտարարելով, որ «եթե նման բան տեղի ունենա, մենք պարզապես ստիպված կլինենք լուծել այդ հարցը», հաղորդում է CNN-ը:
Իսպանիայի հարավում գտնվող հյուրանոցի լողավազանում լողալուց հետո թունավորման ախտանիշներով հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 60 հյուր, այդ թվում՝ երեխաներ և տարեցներ։
Ազգությամբ ադրբեջանցի, ՌԴ քաղաքացի Վագիֆ Էմիզարի Գուսեինովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, որը կատարվել է խոշոր չափերով») հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, նա, չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու, այսինքն՝ թմրամիջոց պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու թույլտվություն, քննությամբ դեռեւս ինքնությունը չպարզված անձից իր անձնական օգտագործման համար ձեռք է բերել եւ ապօրինի պահել է խոշոր չափերի՝ 0, 335 գրամ քաշով «a-PVP» կրճատ անվամբ տեսակի թմրամիջոց: Թմրանյութը հայտնաբերվել է 2026 թ․ ապրիլի 5-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարված վերջինիս անձնական խուզարկությամբ: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
Վրաստանից 102 օտարերկրյա քաղաքացու են արտաքսել, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
ԿԸՀ նիստը, որը գումարվել էր՝ քննելու «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը, ավարտվել է՝ առանց որոշման կայացման և կշարունակվի վաղը։
Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ԿԸՀ իստը հետաձգվեց, կշարունակվի վաղը՝ 11.00-ին. Արամ Վարդևանյան
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը դիմել է պլաստիկ վիրաբույժների օգնությանը և կզակի ուղղման վիրահատության ենթարկվել։ Այս մասին հայտնում է Portal Leo Dias-ը:
Երազ բնակելի թաղամասի Ադոնց 2/6 շենքի բնակիչները չունեն սեփականության իրավունքի գրանցում. վերջինս Կադաստրի կոմիտեն է հրաժարվում իրականացնել:
Այս գիշեր նոր հզոր արեգակնային բռնկում է տեղի ունեցել, հայտնել է Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 967-ի՝ մեկ օրում ավելանալով 37-ով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԿԴՀ Կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարության ամենօրյա տեղեկագիրը։
ՖԻՖԱ-ն չեղյալ է հայտարարել արգենտինացի Պարեդեսի Աշխարհի առաջնության եզրափակչում ստացած կարմիր քարտը, հաղորդում է BBC-ն։
Հուլիսի 21-26-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Չինաստանի Շանհայ քաղաքում երկու տեսական փուլով անցկացվել է «Մաթեմատիկա» առարկայի 67-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է նաև Հայաստանի թիմը։
Ակբա բանկը տեղական արտադրողների զարգացումը խթանելու, աշխարհի տարբեր երկրներում հայկական արտադրանքի արտահանմանը նպաստելու և հայաստանյան բիզնեսի մրցունակության բարձրացմանն աջակցելու նպատակով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ առաջարկում է Հայաստանում այս պահին գործող արտահանման ֆակտորինգի լավագույն պայմանները։