Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը տեսազանգ Է ունեցել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիևի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի կայքէջը:
Լիտվա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդական Գալինա Վաշենկայտեի հետ:
2016 թվականի ապրիլյան Քառօրյա պատերազմի հերթական տարելիցի օրը Անվտանգության խորհրդի քարտուղարը, մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ և Անվտանգության խորհրդի գրասենյակի անձնակազմի ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի Հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել հանուն Հայրենիքի նահատակված զինվորների հիշատակին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի, 2020 թ. 44-օրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Իհարկե, կորուստներով, բայց Ապրիլյան պատերազմը միանշանակ հաղթանակ էր. Ադամ Սահակյանի մայրԼ
Վթարավերականգնման աշխատանքների ավարտի ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։
Չէ՞ որ նա ընդդիմադիր դաշտում ներդրված, սակայն բացահայտված նիկոլական ագենտ էր, որին արագ էվակուացրեցին հետ, հողատուների ճամբար։
Կարծում եմ, որ ապրիլ-մայիսը ճակատագրական են լինելու Հայաստանի և ընդհանրապես հայության ապագայի համար։
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՊՐԻԼ. Փաստավավերագրական ֆիլմ:
Ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների 6-րդ տարին է այսօր: Ուղիղ 6 տարի առաջ՝ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ լայնածավալ հարձակում սկսեց շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ դիտարկում է Ուկրաինա այցելելու հնարավորությունը:
Ի թիվս այլ հրատապ խնդիրների՝ ներկայացրել էի, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Փառուխի բնակիչների կյանքի իրավունքը, խաղաղ բնակչությունը զրկվել է իր հայրենի բնակավայրում խաղաղ և անվտանգ կյանք վարելու իրավունքից։
Եթե այսօր անցկացվեր սոցհարցում, դրանց պատասխանը գուցե մեզ ցույց տար, որ հասարակության մի պատկառելի մաս գտնվում է կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի տեքստերի ազդեցության տակ, այն է՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ հարձակման, ուրեմն դրանից խուսափելու միակ ճանապարհը արագ խաղաղության պայմանագրի ստորագրումն է՝ նրանց իսկ պայմաններով։
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելուց հետո իշխանությունն այժմ մտածում է՝ ով է կատարելու նրա պարտականությունները կամ միանգամից նախարար նշանակվելու:
Կառավարությունը ձեռքերը լվանում է
թե ուշադիր լինենք, կնկատենք, որ Ռուսաստանի վրա բոչկա գլորողները, որոնք հակադավաճան էին մինչև պատերազմն ու պատերազմից որոշ ժամանակ անց, այժմ ավելի շատ Ռուսաստանին են ատում, քան դավաճաններին։
Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը և դիմում բացահայտ զեղծարարությունների։ Այս մասին ասված է Արցախի ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:
Ապրիլի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն:
Հայաստանում ապրիլի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ավելի քան 422 հազար դեպք, որից 410 հազար 80-ը`առողջացած, 8616-ը` մահվան ելքով:
6 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, նենգաբար հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա։
Լիտվա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Վայդոտաս Ուրբելիսի և ներքին գործերի փոխնախարար Կեստուտիս Լանչինսկասի հետ:
Սեղմված բնական գազի գինն երեկվանից թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Մենք մարտի 29-ին գրել էինք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն սկսել է անձամբ զբաղվել Արցախում ադրբեջանական սադրանքների կանխմամբ ու ադրբեջանական զորքերի հետքաշմամբ: Այդ լուրը դուր չէր եկել արեւմտամետներին, եւ ընդգծված հակառուսական դիրքորոշմամբ մի կայք նյութ էր հրապարակել՝ ծաղրելով մեր տեղեկատվությունը եւ թերահավատություն հայտնելով մեր տեղեկատվության հետ կապված։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԻՆ կալանավորված նախարար Անդրանիկ Փիլոյանի եւ ԱԻՆ այլ պաշոնյաների մասով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ, ըստ էության, նախաքաննական մարմինը քրեական գործով անցնող կաշառք տվող անձանց առաջարկ է արել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Քարդաշյան-Ջեներ ընտանիքի նոր իրապատում շոուի պաստառը ներկայացվել է, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ շոուն հեռարձակվելու է Hulu սթրիմինգային ծառայության հարթակում՝ ապրիլի 14-ից:
Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր՝ Kiss Me In The Rain երգի տեսահոլովակը։
Շրի Լանկայում կարգի պահապաններն արցունքաբեր գազ եւ ջրանետներ են կիրառել բողոքի մասնակիցներին ցրելու համար, որոնք փորձել են գրոհել երկրի նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի տան վրա: Այդ մասին հաղորդել է The Times of India թերթը: Ցրելու ժամանակ շուրջ 50 մարդ, այդ թվում՝ լրագրողներ, որոնք լուսանում էին բողոքները, ստացել են վնասվածներ, նրանցից ոմանք հոսպիտալացվել են: