Կարծում ենք՝ կարիք չկա սպաների անվճար կրթության. Արման Սարգսյան:
Սուրեն Պապիկյանը և ԱԱԾ փոխտնօրենը չեն գալու, իսկ պարոն Փիլոյանն այստեղ է. Անդրանիկ Քոչարյան:
Մեր ունեցած վիճակագրությամբ 1600 մարդ ունեն 1-ին և 2-րդ զինհաշմանդամություն. Արման Սարգսյան:
Քրիստինե Պողոսյանը հանձնաժողովում «կրակն է» ընկել։
Եթե դուք հակասություն եք տեսնում՝ դրա մասին խոսեք. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին:
Հայաստանում մարտի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 76 դեպք, որից 408 հազար 799-ը`առողջացած, 8579-ը` մահվան ելքով:
Զինծառայողներին գումար ենք տալիս, այդ գումարը նրանք կարող են ուղղել իրենց կրթությանը. Հայկ Սարգսյան:
?Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի։ [ԱՀ ԱԳՆ]
Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում մարտի 3–ից 5–ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել եւ վրաններ տեղադրել։
Երևանի ավագանու նիստը․ ՈՒՂԻՂ։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Նախարարը հիշեցնում է, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ:
Իր հերթին հենց Ռուսաստանի համար նախադեպը չունեցող «սլավոնական պատերազմը» ապագա Ռուսաստանի էվոլուցիայի՝ «իմպերիական», «եվրասիական» կամ «միացյալ պետությունների»,«СССР 2-ի» հնարավոր կոնցեպտների գաղափարական և քաղաքական հենքի փնտրտուքն է և շոշափումը:
«Շարունակելով առաջխաղացումը ՀՀ «միջազգայնորեն ճանաչված տարածքով», որի անձեռնմխելիության հանդեպ միշտ կույր լավատեսություն են ունեցել և ունեն «հիմնադիր նախագահի վերջին օրերի» աղանդավորները և կապիտուլյանտականները, Ադրբեջանը ևս 2 կմ խորացել է՝ գրավելով Հանդ գյուղատեղին, Ներքին Հանդ գյուղի գերեզմանոցը, զրկելով գյուղը խմելու ջրից, և հայտնվել գյուղից ընդամենը 1 կմ հեռավորության վրա (https://armdaily.am/?p=171995&l=am):
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարները քննարկում են մարտի վերջին արտահերթ հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Այդ մասին Twitter-ում հայտնել է CNBC հեռուստաընկերության լրագրողը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ տարածած հաղորդագրությունից:
Մարտի 15-ին՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, «Աղի կոմբինատ» ՓԲԸ-ում, «Գոլդս Ջիմ» ֆիտնես-ում, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկ դպրոցում, թիվ 12 պոլիկլինիկայում, թիվ 87 միջնակարգ, 180 և 124 հիմնական դպրոցներում, թիվ 54 մանկապարտեզում փորձարկվելու են շչակներ:
Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անսահմանափակ ճանաչման ու իրացման անթույլատրելի է գնալ դեմարկացիայի ու դելիմիտացիայի։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիրը կարող է կնքվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում, ծայրահեղ դեպքում՝ մայիսին։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հայաստանում այս օրերին ամենաշատ հնչող հարցերից են՝ այս տարի ե՞րբ կտեսնենք գարուն, այս տեղումնաբեր ցիկլոնի ազդեցությունը ե՞րբ կթուլանա և ե՞րբ է սպասվում օդի ջերմաստիճանի բարձրացում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նման հարցեր շատ է ստանում, սակայն չի շտապում ժամկետներ նշել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Ազգային ու պետական շահերի մասին ինձ լոլոներ չկարդալ։ Այդ շահերը նախ պահանջում են Նիկոլի հեռացում, ոչ թե սպասարկում։ Եվ երկրորդը… մեր մասնավոր զրույցների privacy-ն այս պահին կհարգեմ…Դեռ։
«Կոնտրա Լեգեմ» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Անի Մուրադյանը և Ալեքսանդր Կոչուբաևը՝ հանդիսանալով պատասխանողների ներկայացուցիչներ դատարան են ներկայացրել հայցադիմումի պատասխան:
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների ամենօրյա միջոցառումները շարունակվում են։
Ուկրաինայի երկնքում անթռիչք գոտի սահմանելու որոշումը, որը խնդրում է այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, կարող է ընդունվել սոսկ ՄԱԿ-ի կողմից: Ինչպես մարտի 14-ին Corriere della sera թերթում հրապարակված հարցազրույցում ասել է Եվրամիության Ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Կլաուդիո Գրացիանոն, հակառակ դեպքում «դա կլիներ ռազմական ակտ ՌԴ-ի դեմ»։
Մարտի 6-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա երիտասարդ:
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մարտի 31-ին հանդես կգան համատեղ համերգով, որը կղեկավարի Հովհաննես Չեքիջյանը: