Հստակ է, որ Հայաստանը բան չունի ասելու միջազգային ասպարեզում. անում ենք այն, ինչ մեզ ասում են. Բագրատ սրբազան
Անցյալ սեպտեմբերին ադրբեջանական ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա և մի քանի օրում բոլոր 120 հազար էթնիկ հայերը լքեցին իրենց նախնիների հայրենիքը, որոնց մեծ մասը Հայաստանում դարձավ փախստական, գրում է Newsweek-ը։
2024 թվականի հուլիսի 20-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, բժշկական կենտրոն «աջ ազդրի բեկորային հրազենային վնասվածքով» բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 22-ին Լոնդոնում մասնակցել է կլոր-սեղան քննարկման Միացյալ Թագավորության ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում (IISS)՝ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Մեծ Բրիտանիան, Իտալիայի և Ճապոնիայի հետ միասին Ֆարնբորոյում (հուլիսի 22-26) միջազգային ավիաշոուի ժամանակ ներկայացրել է վեցերորդ սերնդի կործանիչի նոր կոնցեպտուալ մոդելը, որը պատրաստ կլինի մինչև 2035 թվականը։
Ֆրանսիական «ՊՍԺ»-ն պայմանագիր է առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին։ Այս մասին հաղորդում է Footmercato-ն:
Լիտվան իր աջակցությունն է հայտնել Հայաստանի հետ Եվրամիության կապերի ամրապնդմանը։
Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը չափազանց ապակողմնորոշված և վտանգավոր քայլ է և ծառայում է Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության սրմանը։
«Իրանի արտգործնախարարության խոսնակ Քանանին խոսելով Իրան-Եվրոպա փոխհարաբերության մասին, ասել է, որ այդ հարաբերությունը կկարգավորվի այն ժամանակ, երբ Եվրոպան կդադարի հետևել ԱՄՆ ցուցումներին:
Շուրջ ուկրաինա3800 ուկրաինացի բանտարկյալներ վաղաժամկետ ազատ են արձակվել Ուկրաինայում հավանության արժանացած զորահավաքի մասին օրենքի շրջանակներում, որպեսզի լրացնեն Ուկրաինայի զինված ուժերի շարքերում առկա բացերը, գրում է Guardian թերթը:
Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՈՒ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԸ՝ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը որպես վկա պետք է ցուցմունք տա իր կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի դեմ գործով՝ կապված բիզնեսում կապերի հնարավոր օգտագործման և կոռուպցիայի հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Բանգլադեշի գերագույն դատարանը չեղարկել է պետական աշխատատեղերի քվոտաների համակարգը, որը զանգվածային ցույցեր էր առաջացրել ամբողջ երկրում՝ դառնալով ավելի քան 110 զոհի պատճառ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է
Այսօր հերթական անգամ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել «ԶԻԼ» բեռնատարի մասնակցությամբ: Զոհեր և վիրավորներ: Էլ քանի՞ նման դեպք պետք է լինի, որ պետական մարմինները արգելեն շահագործել 30-ից 60-ամյա, սպասարկման ոչ ենթակա և «կենդանի» պահեստամասեր չունեցող այս մեքենայի շահագործումը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատասխանել է նախագահ Զուրաբիշվիլիի կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած «գործակալների օրենքին» առնչվող հայցին։ Նրա գնահատմամբ՝ հայցն անհեռանկարային է.
Հուլիսի 21-ին Թուրքիայի պատկան մարմինները ահազանգ էին ստացել, որ Արարատ լեռ բարձրացած լեռնագնացներից 2-ը մոլորվել են տեղանքում:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացման 50-րդ տարելիցին:
Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներին, ովքեր մասնակցում են երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին:
«Հիմա ուշադրության կենտրոնում պետք է լինի մրցումների անցկացումը»,- հայտարարել է նա։
Այսօր առավոտյան Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում ավտովթարը տեղի է ունեցել, քանի որ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ Վրաստանում հետերկրաշարժյան ցնցումներ են գրանցվել։ էպիկենտրոնը եղել է Դեդոփլիսծղարո քաղաքի մոտակայքում գտնվող ճոեթի գյուղում, իսկ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,8 մագնիտուդ։
2024թ. հուլիսի 19-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվող ուսումնավարժական թռիչքի ժամանակ Եղվարդ քաղաքի «Լճեր» կոչվող տարածքում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «ՅԱԿ-52» տեսակի «15» կողային համարի ինքնաթիռ, որի հետևանքով անձնակազմի երկու անդամները՝ հրահանգիչ-օդաչու, ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյաnը (ծնված 1998թ․) և ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը (ծնված 2004թ․) մահացել են։
Հուլիսի 22-ին, ժամը 15:19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարներն ափից մոտ 500 մետր հեռավորության վրա նկատել են շրջված ջրային սկուտեր և երկու քաղաքացու։
Ճապոնիան հուսով է, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության ապահովման և միջազգային հանրության հետ համագործակցության խթանման գործում: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և անդամ երկրներին՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն տրամադրելու որոշման համար:
Եվրոպական միության խորհուրդը ողջունել է Եվրահանձնաժողովի մտադրությունը Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ: Այս մասին նշված է ԵՄ խորհրդի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Հայաստանի թիմը 5 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր է նվաճել Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 11-22-ն անցկացված «Մաթեմատիկա» առարկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադային, որն անցկացվել է երկու տեսական փուլերով, մասնակցել է 108 երկրի 609 աշակերտ։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) քաղաքացիական անձանց կարգադրել է ժամանակավորապես հեռանալ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող հումանիտար գոտու մի մասից՝ դա պատճառաբանելով պաղեստինցի զինված խմբավորումների դեմ նախատեսվող ռազմական գործողությամբ։