Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը

Լիտվան իր աջակցությունն է հայտնել Հայաստանի հետ Եվրամիության կապերի ամրապնդմանը։

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը X-ի իր միկոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Լիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի հետ ԵՄ կապերին։

«Այսօր Բրյուսելում պայմանավորվել են սկսել վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչպես նաև ԵՀՀ-ի (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ) աջակցությունը Հայաստանին։ Լիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի հետ ԵՄ կապերին և մենք վճռականորեն հավատարիմ ենք մնում տարածաշրջանի ժողովրդավարական և խաղաղ ապագային»,-նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031