
«Կիպրոսում ոչ թե երկու, այլ մեկ պետություն է լինելու». Միցոտակիս

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացման 50-րդ տարելիցին: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացման 50-րդ տարելիցին:
Միցոտակիսն ընդգծել է, որ իրենք ցանկանում են Կիպրոսի խնդրի այնպիսի լուծում, որը կենթադրի Թուրքիայի երաշխավորության բացակայություն և թուրքական զինվորականության դուրսբերում:
«Կիպրոսի հյուսիսը շարունակում է մնալ բռնազավթման գերի: Մենք չենք ընդունում տեղի ունեցածը: Կիպրոսում ոչ թե երկու, այլ մեկ պետություն է լինելու»,- ասել է Միցոտակիսը:
Նման խոսքերից հետո թուրքական մեդիայում Միցոտակիսը բնութագրվել է որպես «խելապակաս և հավասարկշռությունը կորցրած անձնավորություն»: