Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է, հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Վիրուսային հեպատիտը լյարդի բորբոքում է, որը հանգեցնում է լյարդի բջիջների ոչնչացմանը: Կան տարբեր տեսակի հեպատիտի վիրուսներ (Ա-ից Ե), սակայն ամենամտահոգիչն են հեպատիտ Բ-ն և Ց-ն. դրանք ամեն օր առաջացնում են վարակման շուրջ 8000 նոր դեպք, որոնք հիմնականում չեն հայտնաբերվում: Հեպատիտ Բ-ի դեմ պայքարում են […]
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում, գրում է իրանական Mehr գործակալությունը:
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումը Գազայի հատվածում զինադադարի հիմնական նախապայման է համարում, սակայն այդ խնդիրն անիրատեսական է։
ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովն այս շաբաթ հավանություն է տվել 2025 ֆինանսական տարվա Արտաքին գործառնությունների օրինագծին, որը Հայաստանին տրամադրում է «առնվազն 65 միլիոն դոլար՝ շարունակելու բարեփոխումների իր ջանքերը և եվրաատլանտյան ինտեգրումը»։
Վենեսուելացիները կիրակի օրը կանցնեն ընտրությունների, ինչը կլինի ամենամեծ փորձությունը իշխող սոցիալիստական PSUV կուսակցության համար 25 տարի առաջ իշխանության գալուց ի վեր, հայտնում է BBC-ն։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Իսպանացի թենիսիստներ Կառլոս Ալկարասը և Ռաֆայել Նադալը հաղթել են Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի առաջին շրջանի զուգախաղում։
ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի պաշտպանության ղեկավարները կիրակի օրը Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ խոստացել են ամրապնդել համագործակցությունը՝ զսպելու համար Հյուսիսային Կորեայի «միջուկային և հրթիռային սպառնալիքները», հաղորդում է CNN-ը:
Հուլիսի 27-ին, ժամը 21:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Սառնաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իսրայելի ավիացիան հուլիսի 28-ի գիշերը հարվածներ է հասցրել լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մի շարք օբյեկտների, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ):
Հուլիսի 27-ին, ժամը 17:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուրացանի փողոցի տներից մեկի բակում այրվում են ծառեր։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրում է․
Իսպանացի հնագետները հայտնաբերել են 850.000 տարի առաջ Սիեռա դե Ատապուերկա լեռնաշղթայում՝ Գրան Դոլինայում, ապրած Եվրոպայի ամենահին արխայիկ մարդկանց ոսկորները։ Այդ մասին ասվում է Մարդկային պալեէկոլոգիայի և սոցիալական հեղափոխության կատալոնական համալսարանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Գազարը բարակ տաշեղներով կտրատեք: Սոխը փոքր քառակուսիների ձևով կտրատեք:
Երկրպագությունից հետո քահանան առաջին անգամ Սուրբ Հաղորդություն է տալիս մկրտվածին, ինչը խորհրդանշում է տվյալ անձի ամբողջական անդամակցությունը Քրիստոսի Եկեղեցուն: Սուրբ Հաղորդության կարևորությունը հաշվի առնելով՝ (տես՝ Սուրբ Հաղորդություն. երկյուղով և հավատով առա՛ջ եկեք) լավ կլինի, որ չափահաս մկրտվողը պատրաստվի՝ պահեցողությամբ:
Ըստ նույն տվյալների՝ հարցվածների միայն 4 տոկոսն է ասել, որ կարող է իրեն թույլ տալ գնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է։
Վատ երազները կարող են սթրեսի արձագանք լինել, ասել է կլինիկական հոգեբան Եկատերինա Կլիմենկոն։ Բժիշկը նշել է մղձավանջների և հոգեկան լուրջ խանգարման կապը։
Կրթական տեխնոլոգիաներն աշխարհում անընդհատ զարգանում ու փոփոխվում են, և որակյալ կրթություն ունենալու համար ոչ միայն անհրաժեշտ է բաց չթողնել համաշխարհային տենդենցները, այլև զարգացնել սեփական, ազգային կրթական համակարգը: Առանցքայինն այստեղ կրթական պրոցեսին մոտեցումն է:
Իլոն Մասկը հայտարարել է, որ Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը ցույց է տվել «անհարգալից վերաբերմունք քրիստոնյաների նկատմամբ»:
Մարիամն ու Մաքսը հանդիպել են Գյումրիում։ Մաքսը Հայաստան էր տեղափոխվել 2017 թ.-ին, եւ ամուսնությունից առաջ մի նախապայման ուներ. ոչ Երեւան, ոչ Իտալիա, եթե Մարիամը համաձայն է, ապա տեղափոխվելու են Գյումրի։ Հարսանիքի մի մասն անցկացրել են Երեւան Գյումրի գնացքի վագոններից մեկում։ Մանրամասները՝ «Ամերիկայի ձայնի» տեսանյութում.
Հայաստանի կառավարությունը հուլիսի 25-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին, որով Հայաստանը կստանա 100 միլիոն դոլարի բյուջետային վարկ:
Թուրքիայում Գերմանիայի դեսպանատանը կից գործող «Ernst-Reuter» դպրոցն այլևս թուրք ուսանողներ չի ընդունի:
Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում՝ Դիլիջան խոշորացված համայնքի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են «Infiniti» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները:
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկայում կրկին հավաք է անցկացնելու Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում, որտեղ երկու շաբաթ առաջ իր վրա կրակել էին։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին են զանգահարել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժoգնության է դիմել մի քաղաքացի։ Րոպեներ անց կրկին նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել և հայտնել են, որ «որովայնի ստորին կեսի կտրած-ծակած վերք» և «որովայնի ձախ կեսի շրջանի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել ևս 2 քաղաքացի։
Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է «France 2» հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսի՝ Փարիզում կայացած խաղերի բացման ժամանակ արած հայտարարության համար բողոք ներկայացնել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ): Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ես զանգահարել եմ ծնողին, ասաց, որ առաջին անգամ է լսում, որ երեխայի հետ նման բան է կատարվել, նույնիսկ ծնողները չեն իմացել, քանի որ իրենց հետ ամեն օր շփվում եմ: Ինչքանով որ ես տեղյակ եմ, ծնողները որպես այդպիսին բողոք չեն ներկայացրել, սակայն վարույթ է նախաձեռնվել, և իմ կարծիքով նման դեպքերը պետք է առհասարակ բացառվեն բոլոր տեղերում, դա չի քննարկվում:
Երեկ Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքով դաստիարակը ձերբակալվել է, երեխայի հայրն այսօր կանչվել է քննչական։ Այդ մասին MediaHub-ին հայտնել է երեխայի ընտանիքի հարազատներից մեկը։
Այո, պետության հնարավորությունները սուղ են: Բայց եթե հնարավորություն կա Արգիշտի Քյարամյանի համար 125 հազար դոլարանոց «պադավատ» գնելու, ուրեմն, այնքան էլ սուղ չեն: Ի դեպ, արդյո՞ք այսօր «պադավատապետություն» չէ»: