Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս գյուղին հարվածելը Թել Ավիվի «կեղծ սցենարն է»՝ հանրության ուշադրությունը Գազայի հատվածում իր հանցագործություններից շեղելու համար։ Իսրայելի ցանկացած անհիմն գործողություն կարող է անկայունություն առաջացնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որի պատասխանատվությունը կրելու է իսրայելական կողմը, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
Փարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել բացման արարողության ժամանակ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավի թեմայով վիճահարույց նմանակումից հետո, հայտնում է yahoo.com-ը:
Հուլիսի 28-ին, ժամը 13:45-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «RAF» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազ»-ի սպանության գործով 2 ձերբակալված կա, հայտնում են Ոստիկանությունից:
Միացյալ Նահանգները զարգացնում է համագործակցության ցանցը Եվրոպայի և Ասիայի երկրների հետ, քանի որ այդ տարածաշրջանների անվտանգությունն անբաժանելի է համարում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզե քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ թեթևակի ապտակել է իրեն մոտեցած տղայի այտին, որը չի համբուրել և ճակատին չի դրել ձեռքը։
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին։
Ըստ հարթակի` Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարկերը վճարելուց հետո վաստակում է տարեկան 3,8 մլն եվրո աշխատավարձ։
Գործում է այլընտրանքային ավտոճանապարհ (գրունտային)՝ Իջևան քաղաքի Մետաղագործների թաղամասով:
Քամալա Հարիսը, որպես նախագահի թեկնածու, առաջին շաբաթվա ընթացքում 200 միլիոն դոլար է հավաքել: Դա ապշեցուցիչ թիվ է, որը քարոզարշավի մասնակիցները մատնանշում են որպես նրա նորաստեղծ քարոզարշավի ինտենսիվության վկայություն, երբ ընտրությունների օրվան մնացել է 100 օր, գրում է Politico-ն։
Հուլիսի 28-ին՝ ժամը 09:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երզնկյան փողոցի տներից մեկի ջրագիծը վնասվել է, ջրալցվում է նկուղը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և ազգային օլիմպիական կոմիտեն նամակ են հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ բողոքելով «հակաադրբեջանական սադրանքից»։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Հայաստանում գործունեություն ծավալող հերթական հանրաճանաչ ընկերություններից մեկի՝ Grid Dynamics-ի հայաստանյան գրասենյակ։
Լիբանանի կառավարությունը խնդրել է Միացյալ Նահանգներին զսպվածության կոչ անել Իսրայելին, կիրակի օրը Reuters-ին ասել է Լիբանանի արտգործնախարար Աբդալլա Բու Հաբիբը։
Սողանքային երևույթներ չեն արձանագրվել, Դեբետ, Աղստև, Արփա, Եղեգիս, Ողջի, Որոտան և Վաչագան գետերի մակարդակը նորմայի սահմաններում է։ Արձանագրվել է գետի վարարումից տուժած տարածքի 1 դեպք: Աշխատանքները շարունակվում են։
Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ռուսական «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտինովը խոսել է հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ Մոսկվայի «Սպարտակ» հնարավոր տեղափոխության մասին:
Գյումրիում «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի պատշգամբից քարաթափում է եղել, այս մասին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ եթե Վաշինգտոնը հեռահար հրթիռներ տեղակայի Գերմանիայում, Ռուսաստանը նմանատիպ հրթիռներ կտեղակայի Արևմուտքից հարվածային հեռավորության վրա։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողների աշխատանքին
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
55 քաղաքացի Աղստև գետի վարարման հետևանքով արգելափակվել է Խաշթառակ գյուղի մոտակայքում
Քիչ առաջ, Գյումրիում մասնակի փլվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքը, որն հայտն է «Վառեմ մարեմ»-ի շենք անվամբ։
Մեր իղձերն ու երազանքները ավելի մեծ են, քան մեր ապրած տարիները. Սրբազան
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Արփի» բնապատմական արգելոցը գտնվում է Վայոց ձորի մարզի Արենի գյուղի վարչական տարածքում՝ Արենի–Եղեգնաձոր ճանապարհի երկրորդ կիլոմետրից հարավ` Նորավանքի կիրճում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Մոսկվայի համար նշանակություն չունի, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում:
Բոստոնում հուղարկավորվելուց հետո մոտ կես դար անց՝ 2000 թվականի մայիսի 28-ին, Դրոն վերահուղարկավորվում է հայրենիքում: Նրան վերահուղարկավորում են Ապարանի ճակատամարտի հուշահամալիրի տարածքում: Դա այն վայրն էր, որտեղ Դրոյի հրամանատարությամբ հայկական զորքերը ջախջախեցին թուրքական բանակին և դրեցին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմքերը:
Գոլանի բարձունքներում ֆուտբոլի դաշտի վրա հրթիռային հարձակման զոհ է դարձել 12 հոգի, այդ թվում՝ երեխաներ:
Հուլիսի 27-ին, մահվան ելքով ավտովթար, ապա ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում. Ժամը 22։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 123 հասցեում գործող «Ֆասթ բանկ»-ի դիմաց բախվել են Երևանում ժամանակավորապես բնակվող 43-ամյա Համբարձում Մելիքյանի վարած ռուսական համարանիշներով «ՎԱԶ 2107» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Էդգար Մհերյանի վարած «Mercedes ML» մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գուրգեն Դավթյանի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Նարեկ Պետրոսյանի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: