Այս ամառ Հայաստանում հյուրանոցները նախորդ տարվա համեմատ թանկացել են 12%-ով՝ մեկ գիշերվա համար հասնելով միջինը 9,7 հազար ռուբլու։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Յանդեքս Ճանապարհորդություններ» (Яндекс Путешествия) ծառայության մամուլի ծառայությունից՝ հղում անելով սեփական վերլուծական տվյալներին։
2013 թվականին հիմնադրված SAV group ընկերությունն իր գործունեությունը սկսել է մեկ նպատակով՝ լավաշի արտադրության ոլորտում առաջարկել ժամանակակից և արդյունավետ լուծումներ։ Տարիների ընթացքում ուսումնասիրելով շուկայի պահանջներն ու արտադրողների կարիքները՝ ընկերությունը մշակել է սեփական տեխնոլոգիական լուծումները և ստեղծել հեղինակային սարքավորումներ, որոնք այսօր պահանջված են շուկայում։
Բոլիվիան և Պարագվայն ավարտել են երկրների միջև սահմանի սահմանագծումը. գործընթացը մեկնարկել էր 1938 թվականից` Չակոյի պատերազմի (1932–1935 թթ.) ավարտից հետո։ Այս մասին հաղորդել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրների։
Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կիրականացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի դերը՝ ապահովելով դրանց իրացվելիությունը երկրորդային շուկայում:
Ցավում եմ, որ 30% գյուղական բնակչություն ունեցող երկրի ղեկավարը չի տիրապետում, թե իր երկրում գյուղատնտեսության նման կարևոր ու ռազմավարական նշանակության ոլորտը քանի տոկոս անկում է գրանցել։ Ի գիտություն՝ տեղեկացնեմ, որ այս տարվա երկրորդ եռամսյակում՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գյուղատնտեսության ոլորտի անկումը 15% է կազմել։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը մեջբերել է իր ու Նիկոլ Փաշինյանի հարց-պատասխանից մի հատված։
ԱՄՆ զինվորականները վատնել են մինչև 70 Patriot կալանավորող հրթիռ և մեկ տասնյակից ավելի Thaad կալանավորող հրթիռներ, ընդհանուր առմամբ՝ շուրջ 80 միավոր, անցյալ շաբաթ Հորդանանում ԱՄՆ օբյեկտների ուղղությամբ Իրանի պատասխան հարվածներից մեկը հետ մղելու համար, որն ի վերջո չի հաջողվել ամբողջությամբ հետ մղել, հայտնում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Խորը վշտով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 16-ին 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը։
Սեպտեմբերի 16-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եվրոպայում 2026 թվականի ամռանը շոգի ժամանակ միջին վիճակագրությամբ շուրջ 35,000 մահ է գրանցվել, Ստրասբուրգում Եվրախորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել ցմահ ազատազրկման դատապարտված Գարեգին Սարգսյանի «Հետախուզություն» գրքի շնորհանդեսը։ Գրքում ներկայացված են հետախուզական գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, գաղափարներ և մոտեցումներ։
Անվտանգության խորհուրդը պատրաստվում է արձագանքել Հիքմեթ Հաջիևին. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, թե արդեն ամեն ինչ ասված է, և միշտ չէ, որ Բաքվից հնչող բոլոր հայտարարությունները պետք է արձագանք ստանան։ «Պետք է գիտակցենք, դա ինչ-որ բան փոխելու է․․․ ես կարող եմ հիմա մի հատ սուր բան ասել, ինչ-որ […]
ԱՄՆ նավթային ընկերությունները հայտարարել են համաշխարհային վառելիքային ճգնաժամի սկսվելու մասին, որի մասին ոլորտի ղեկավարները վերջին ամիսներին նախազգուշացնում էին։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը Կանադային առաջարկելու է դառնալ միության ասոցացված անդամ։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բումանին։
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի շարքերն է համալրել 21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հակոբյանը 2020/21 թթ. մրցաշրջանում «Ակադեմիա-05»-ի կազմում հանդես է եկել Հայաստանի Մ-18 առաջնությունում, ապա 2021 թվականից տեղափոխվել Երևանի ԲԿՄԱ-ի համակարգ՝ ելույթները սկսելով Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող ԲԿՄԱ-2-ում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը երկու անգամ անօդաչու թռչող սարքերով փորձել է հարձակվել իր ինքնաթիռի վրա, երբ այն թռել է Մոլդովայի տարածքով։ Ուկրաինայի նախագահն այս մասին պատմել է CBS News-ին տված հարցազրույցում, գրում է Европейская правда-ն։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժը նախատեսում է Տիգրանաշենում ստեղծել զբոսաշրջային կենտրոն՝ զարգացնելով ենթակառուցվածքները և ստեղծելով նոր աշխատատեղեր։
Եմենի հութիները հայտարարել են, որ երկրի Մարիբ նահանգի օդային տարածքում խոցել են Սաուդյան Արաբիայի «F-15» կործանիչ։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Չինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռազմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը։ Այդ մասին հայտարարել է ՉԺԿ արտաքին գործերի նախարար Վան Ին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ:
Հայաստանի գործող գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» պաշտոնապես հայտարարել է տրանսֆերային նոր ռեկորդի և սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարի հետ պայմանագիր կնքելու մասին։
«Քուչի» խուժանից մինչև ոստիկանություն ճնշում են այն մարդուն, ով ուզում է մասնակցել ՏԻՄ ընտրությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Մոնրեալում՝ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարությունում, մեկնարկել են COP17-ի նախագահության պատվիրակության աշխատանքային հանդիպումները։
Եթե որևէ մեկը կարծում էր, թե Մատենադարան ևս մեկ անգամ այցելելով (նա այնտեղ նախկինում էլ է եղել)՝ Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն մտքափոխվել է և համաձայնել, որ Գանձասարն ու Դադիվանքը պատմականորեն հայկական հոգևոր ու մշակութային կենտրոններ են եղել, ապա պետք է հիասթափեցնեմ՝ դա այդպես չէ։
Հունգարիայի Պետական ակտիվների վերադարձման և պաշտպանության նոր Ազգային վարչության ղեկավար Աննա Ունգերը, նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարություններից հետո, խոստացել է պաշտպանել գերատեսչության աշխատակիցներին սպառնալիքներից և ճնշումներից, հայտնում է Euractiv-ը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի շուրջ իր երկրի քաղաքականությունը չպետք է ենթարկվի Իսրայելին։ Այս մասին Վենսը հայտարարել է All-In Podcast-ի կազմակերպած կոնֆերանսում։
Սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես կգա Եվրոպական միության իրավիճակի մասին իր ամենամյա ուղերձով։ Սա կլինի նրա երկրորդ նման ելույթը ներկայիս հնգամյա մանդատի շրջանակներում։
Ռուբեն Ռուբինյանը կորցրեց ինքնատիրապետումը, սկսեց բղավել
Իրանի շուրջ հակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով Եվրամիությունը 90 մլրդ եվրո է կորցրել։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ։