ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։
Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատանն աննշան վնաս է հասցվել Իրանի հրթիռային գրոհի հետևանքով, անձնակազմը չի տուժել: Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպան Մայք Հաքաբին։
Իրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 16-ի Երևանի ժամանակով ժամը 14:30-ը: Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը:
Իրանն առավոտյան մահապատժի է ենթարկել Էսմայիլ Ֆեքրիին, որը մեղավոր է ճանաչվել Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալության հետ համագործակցության և գումարի դիմաց գաղտնի տեղեկատվություն փոխանցելու փորձի մեջ։ Այս մասին հաղորդում է Tehran Times պարբերականը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու համար երկրներին պետք է թույլ տալ «ավարտին հասցնել վեճը»։ Ըստ France24-ի՝ այս մասին ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել է Կանադա ուղևորվելիս, որտեղ մասնակցելու է G7-ի գագաթնաժողովին։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը դատապարտել է գիշերն Իրանի կողմից Իսրայելի վրա բալիստիկ հրթիռներով իրականացված հարձակումը՝ Թեհրանի բնակիչներին սպառնալով հակահարվածով։ Կացը համապատասխան գրառում է արել X սոցիալական հարթակում։
Իրանի անվտանգության ուժերը Թեհրանից հարավ գտնվող Ռեյ քաղաքում հայտնաբերել են Իսրայելի հետախուզության՝ «Մոսադ»-ի գաղտնի գործարան, որն անօդաչու թռչող սարքեր է արտադրում: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունըց։
Քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 11 անձ: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
2,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թեհրանից հարավ` Իրանի Ղոմի նահանգի Ֆորդոյի միջուկային օբյեկտի շրջանում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը:
Հանրապետության տարածքում hունիսի 16-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտել է Իրանի տարածքին ավիահարվածների լայնածավալ ալիքը, որի նպատակն է եղել զենքի արտադրության հզորությունների ոչնչացումը։
Ըստ իրանական լրատվամիջոցի՝ զոհերի 90%-ը քաղաքացիական անձինք են, նրանց թվում կան նաև կանայք ու երեխաներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ցարգրադում մի ահարկու, արյունարբու վեզիր էր իշխում, ում սիրելի զբաղմունքն ամեն օր հետևելն էր, թե դահիճն ինչպես է մահապարտներին գլխատում իր պալատի առջև: Իսկ Ցարգրադի փողոցներում մի Աստծու խենթ, սրբակյաց ու մարգարե էր ապրում, ում բոլորը Աստծո սուրբ էին համարում: Մի առավոտ, երբ դահիճը հերթական դժբախտին էր գլխատում, Աստծո խենթը կանգնեց վեզիրի պատուհանների տակ և սկսեց մուրճն օդում այս ու այն կողմ թափահարել:
Դիարբեքիրի փաստաբանական պալատի երեխաների իրավունքների պաշտպանության կենտրոնը, կապված հունիսի 12-ի՝ Երեխաների աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրվա հետ, հանդես է եկել հայտարարությամբ՝ ուշադրություն հրավիրելով Թուրքիայում երեխաների աշխատանքի ծավալներին։
Եթե կինը գիշերը քնում է լամպի լույսի տակ, ապա այդ լույսն օրգանիզմում կարող են «արթնացնել» կրծքի քաղցկեղի բջիջները, հայտնում է The Times of India-ն: Լույսի պատճառով մելատոնինի հորմոնը դադարում է արտադրվել: Սովորաբար հորմոնի բարձր խտությունը «քնեցնում» է քաղցկեղի բջիջները և անջատում ուռուցքի առաջացման հիմնական մեխանիզմները:
Բնակարանային մեծածավալ շինարարության պայմաններում վերջին տարիներին կտրուկ աճել են շինարարության ոլորտին տրամադրվող վարկերը։ Դրանց ծավալներն այս տարվա ապրիլի վերջի դրությամբ հասել են 713 մլրդ դրամի, որը համարժեք է գրեթե 1,8 մլրդ դոլարի։ Այս ցուցանիշով շինարարությանը տրամադրված բանկերի վարկային պորտֆելը զիջում է միայն սպառողական ու հիփոթեքային վարկերին։ Վերջին 2 տարվա ընթացքում շինարարությանն ուղղված վարկերը գրեթե կրկնապատկել են։
Հնդկաստանում ավարտվել է Delhi International Open 2025 շախմատի միջազգային մրցաշարը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ռուսաստանի հետ հաստատված Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ուղարկել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպանատունը։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը երեքշաբթի օրը հրավիրել է ԵՄ արտգործնախարարների տեսահամաժողով՝ Իրանի «միջուկային և ռազմական օբյեկտներին» Իսրայելի հարձակումից և Թեհրանի պատասխան հարվածներից հետո Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին հայտնել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սաիդ Խաթիբզադեն։
Միլանի «Ինտերի» նոր գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն մամուլի ասուլիս է անցկացրել Լոս Անջելեսում՝ 2025 թվականի ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունում թիմի նորամուտից առաջ։ Հարցերից մեկը վերաբերել է միլանյան թիմի հայ կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանին։
Հունիսի 15-ին՝ ժամը 19:26-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղի Նաիրի Զարյան փողոցում այրվում է ավտոմեքենա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա, հաղորդում է Reuters-՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյաների:
Նիկոլ Փաշինյանը, Գյումրի կամ Ապարան մեկնելու կամ ռեգիոնալ խնդիրներով ԱԽ նիստ հրավիրելու փոխարեն, Արտաշատում է՝ «Կրթվելը նորաձև է» ռաբիս սլոգանով ընտրարշավ է անում:
Իսրայելի ազգային ավիափոխադրողը հայտարարել է, որ դադարեցրել է բոլոր չվերթները առնվազն մինչև հունիսի 19-ը;
Այս անգամ սպանվել են ԻՀՊԿ հետախուզական ծառայության ղեկավար Մոհամմադ Քազեմին ու նրա տեղակալ Հասան Մոհաղաղը։ Ավելի շատ զոհեր կան ցածր օղակներում։
Ռազմական գործողություններին զուգահեռ շարունակվում է նաև հոգեբանական պատերազմն Իրանի և Իսրայելի միջև։
Դա ուղիղ կապված է այսօր Իրանի դեմ վարվող պատերազմի հետ, և հոդվածի պատրաստման համար հեղինակը հարցազրուցներ է արել Իսրայելի արտաքին հետախուզության՝ ՄՈՍԱԴ-ի կենդանի բոլոր նախկին տնօրենների հետ»։