Իրանի անվտանգության ուժերը հայտնաբերել են «Մոսադ»-ի՝ անօդաչուների արտադրության գաղտնի գործարան

Իրանի անվտանգության ուժերը Թեհրանից հարավ գտնվող Ռեյ քաղաքում հայտնաբերել են Իսրայելի հետախուզության՝ «Մոսադ»-ի գաղտնի գործարան, որն անօդաչու թռչող սարքեր է արտադրում: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունըց։

Նշվում է, որ ըստ իրանական ԶԼՄ-ների՝ եռահարկ շենքում հայտնաբերել են ինքնաշեն ռումբեր և ավելի քան 200 կգ պայթուցիչներ։ Ըստ հրապարակումների՝ տարածքն իսրայելական գործակալների կողմից օգտագործվել է անօդաչու թռչող սարքեր հավաքելու և պահելու համար։

Լույս հունիսի 13-ի գիշերը Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Իրանին։ Գործողության հայտարարված նպատակն էր խափանել Թեհրանի աշխատանքը միջուկային ծրագրի վրա։ Ի պատասխան՝ իրանական կողմը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին։ Փոխադարձ հարվածները շարունակվում են։

Տեսանյութեր

Լրահոս