
Լրագրողին հարվածած ոստիկանն ազատվել է ծառայությունից

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից քասախցիները փորձում էին փակել Աշտարակ-Երևան մայրուղին: Նրանք պահանջում են, որ Քասախի տրնասպորտը գործի նախկինի պես. պահանջում են վերակագնել 59 համարի ավտոբուսը:
Սակայն մեծաթիվ ոստիկաններն ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին։ Կարմիր բերետավորներից մեկը հարվածել է 24news.am կայքի լրագրող Մերի Մանուկյանին:
Երբ լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու են մարդկանց բռնի ուժ գործադրելով բերման ենթարկում, կարմիր բերետավորներից մեկը հունից դուրս եկավ և հարվածեց նրան: