Ազգային ժողովում անցած տարվա բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ առիթն օգտագործեց սեփական իշխանության չեղած հաջողություններն ու ձեռքբերումները գովազդելու համար։ Հայտարարեց, որ հիմա մարդիկ կիսով չափ ավելի լավ են ապրում, քան ապրում էին մինչև 2018թ. իշխանազավթումը։ Ասածը հիմնավորելու համար բերեց ցուցանիշներ, որոնք, սակայն, իրականության հետ կապ չունեն։ Պաշտոնական վիճակագրության մեջ նման ցուցանիշներ չկան, դրանք կեղծ են ու ուռճացված։
Ես անձամբ չեմ համարում որպես կաթողիկոսի դեմ արշավ կամ որևէ սրբազանի դեմ արշավ, այլ համարում եմ սա քրիստոնեության դեմ արշավ, Աստծո տաճարի դեմ արշավ և հաշվի առնելով նաև Փաշինյանի՝ չակերտավոր եկեղեցու հետևորդ լինելը, ապա ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ տեղավորվում է կրոնի դեմ արշավը։ Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու և հոգևորականների դեմ գրառումներին։
Նաթանզի վրա Իսրայելի օդային հարվածներից հետո տեղեկատվական դաշտում կրկին շրջանառության մեջ դրվեցին վաղուց ծանոթ եզրույթներ՝ «ճառագայթում», «արտահոսք»… Լայն շրջանակներում այս բառերն ակամայից մտավախություններ են գեներացնում սպասվող միջուկային ապոկալիպսիսի մասին։ Մի կողմ թողնենք էմոցիաները և դիտարկենք զուտ փաստերը։
Իրանական կողմը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները, որոնց հերթական փուլը տեղի պետք է ունենար վաղը Օմանում։
Երբ նայում եմ Թեհրանից և Թել-Ավիվից եկող այս սարսափելի կադրերին, հիշում եմ 2022 թ. փետրվարի 24-ը, երբ Ռուսաստանի Դաշնությունը «Հատուկ բանակային գործողություն» սկսեց Ուկրաինայի դեմ:
Այս զարգացումները տեղի են ունեցել 2020 թվականի պատերազմի, դրան հաջորդած շրջափակման և էթնիկ զտումից հետո: Մեր բացահայտումները ցույց են տալիս, որ Ալիևի համար Լեռնային Ղարաբաղը երբեք վերջնական նպատակ չի եղել: Տարածքի զավթումը և հայաթափումը սնուցել են և երևան հանել ավելի վտանգավոր հորինվածքներ, որոնք արդեն խորապես ներդրված են Ադրբեջանի կրթական համակարգում։
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ստացավ 5 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայներ։ Ըստ ԱԺ կանոնակարգ- օրենքի՝ ձեռնպահն ավելի մոտ է դեմ դիրքորոշմանը, ուստի ձայները հավասարվեցին, եւ նախագիծը չանցավ։
«Զզվելի, նողկալի, պետության առաջին դեմքին ոչ հարիր բառամթերք է։ 2018 թվականին սկսեց փողոցային լեզվով խոսել, որ «փողոցի մարդուն» իրենով անի, բայց հիմա բոլորի համար է իր լեզուն տհաճ դարձել»,-Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների մասին մեր զրույցի սկզբում ասում է բանաստեղծ Հուսիկ Արան՝ շեշտադրելով Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի գրառումների բառապաշարը։ Իսկ հետո ամենակարևորի մասին ենք խոսում՝ ինչո՞ւ են հիմա ուժգնացել այս հարձակումները հոգևոր կառույցի նկատմամբ, չնայած դրանք եղել են 2018 թվականից սկսած։
«Փաստ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ հանրային քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում։ «Պետական տուրքի մասին» օրենքում դեռևս 2024 թ. մայիսին կատարված լրացումներով քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցված ծառայությունների համար սահմանվեց պետական տուրք։ Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թ. հունվարի 1-ից։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հայաստանի հարավային մասում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն նկատվում, հայտնել են ՀՀ միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնից։
Ադրբեջանի Հանրապետությունում զինվորները, որոնք ավարտել են իրենց ծառայությունը և տեղափոխվել են պահեստազոր, կանչվել են «20-օրյա ուսումնական հավաքների»:
«Իրանը արձագանքեց՝ հարված հասցնելով Իսրայելին բալիստիկ հրթիռներով: Համոզված չեմ, որ կհետևեն նոր հարվածներ: Եթե լինեն նոր հարվածներ, կնշանակի, որ Իրանի ռազմական ղեկավարությունը ընդունել է այն որոշումը, որի մասին գրել էինք ժամեր առաջ:
Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ.
Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 14-ին՝ 18:00-ից Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում:
Դա կնշանակի, որ արդեն իսկ խարխլված միջուկային ուժային բալանսը խախտվել է ու օրինակ Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան արդարացիորեն կձգտեն նույնպես ունենալ միջուկային զենք՝ կարգավիճակի և անվտանգության նկատառումներից ելնելով։
Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ափամերձ պահպանության դեպարտամենտի աշխատակիցները Վրաստանի տարածքային ջրերում կալանավորել են Մալթայի դրոշի ներքո նավարկող SEAEXPRESS նավը՝ նավարկության կանոնները խախտելու համար։
Եթե նրա կապան կարկատած է, ասում են, որ նա փնթի է: Եթե նոր ու գեղեցիկ է, մտածում են՝ իսկ ի՞նչ գումարով է գնել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչով դիմել է Իրանի քաղաքացիներին՝ հորդորելով ելնել ԻԻՀ կառավարության դեմ։ Նա նշել է, որ Իսրայելի կառավարությունը չի պայքարում խաղաղ բնակչության դեմ։
Թուրքիայում, որի բնակչությունը մոտավորապես 86 միլիոն է, ծնելիության ցուցանիշները վերջին տասնամյակում կայուն նվազում են։ Պաշտոնական տվյալներով՝ 2024 թ․ երեխաները կազմում են ընդհանուր բնակչության միայն 25.5%-ը (21.8 մլն):
Մսի ոսկորների արգանակը պարունակում է կոլագեն, ժելատին, սպիտակուցներ և ամինաթթուներ, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ մարդու մարմնի վրա, ասում է Կրթության պետական համալսարանի շրջակա միջավայրի կենսաքիմիայի լաբորատորիայի գիտաշխատող Լյուդմիլա Պոլիկարպովան։ Նա Life.ru-ի հետ զրույցում խոսել է բորշի օգտակար հատկությունների մասին։
Ներդրումներ ներգրավելու ու ներդրողներին աջակցելու անվան տակ կառավարության ստեղծած ներդրումային հիմնադրամները դարձել են փող լվանալու միջոց։ Այդ հիմնադրամները շատ հաճախ նպաստել են ոչ թե ներդրումների խթանմանը, այլ ծառայել են ծանոթ-բարեկամներին աշխատանքով ու բարձր աշխատավարձով ապահովելուն, սրա-նրա անձնական բիզնես հետաքրքրությունները բավարարելուն, պետական փողերն անհասկանալի ծրագրերում ներդնել ու տանուլ տալուն։
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Սոֆիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել օտարերկրյա 50-ամյա քաղաքացի: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Իրանի վրա այսօրվա լայնածավալ իսրայելական հարձակումն այս պետությանն այլևս փաստացի լեգիտիմ պատճառ է տվել միջուկային զենք ստեղծելու։
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացի Ա․Ղ․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:
Ավտոմեքենայից գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում ստացվել էր հունիսի 9-ին: Գողացել էին Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիները:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հաղորդել է Իրանից հրթիռակոծման մասին:
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ դասախոս, փիլիսոփա, կրոնագետ Վարդան Խաչատրյանը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին՝ կոչ անելով դատապարտել Իսրայելի հարվածները Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Այս մասին փոխանցում է Իրանի ԱԳՆ-ն։