Իրանը մահապատժի է ենթարկել «Մոսադ»-ի լրտեսին

Իրանն առավոտյան մահապատժի է ենթարկել Էսմայիլ Ֆեքրիին, որը մեղավոր է ճանաչվել Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալության հետ համագործակցության և գումարի դիմաց գաղտնի տեղեկատվություն փոխանցելու փորձի մեջ։ Այս մասին հաղորդում է Tehran Times պարբերականը։

Ֆեքրին ձերբակալվել էր 2023 թ. դեկտեմբերին իրանական անվտանգության ծառայությունների իրականացրած գործողությունից հետո։

Ձերբակալման պահին, ըստ հրապարակման, Ֆեքրին ակտիվորեն հաղորդակցվում էր «Մոսադ»-ի աշխատակիցների հետ։ Նրա մոտ հայտնաբերված սարքերը ցույց են տվել, որ նա ցուցումներ է ստացել «Մոսադ»-ից՝ տեղեկատվություն հավաքել և այն փոխանցել իսրայելական հետախուզությանը։

Տեսանյութեր

Լրահոս