Շատերը տառապում են վարիկոզային երակների պատճառով: Ավելի հաճախ այս խնդիրներն ի հայտ են գալիս կանանց մոտ:
Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) կողմից հրապարակված 2015-16թթ. գլոբալ մրցունակության վարկանիշում Հայաստանը առաջադիմել է 3 հորիզանականում։
Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռոնալդոն մտադրություն ունի Չինաստանում բացել 30 ֆուտբոլային դպրոց:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 33 շենքի մոտից բերման է ենթարկվել 1985 թ ծնված Միսակ Ա-ն:
«Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան ստացել է վնասվածք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Բայերի» դեմ տնային խաղում և փոխարինվել է հանդիպման 60-րդ րոպեին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն.
Քաղաքացի Գագիկ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հյուրանոցի մոտից իրեն բերման ենթարկող ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել իր նկատմամբ, որի ընթացքում հրել և հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ուժեղ ցավ:
ԱՄՆ-ն այսօրվա դրությամբ Ուկրաինային հատկացրել է 265 մլն դոլար անվտանգության ոլորտի ծախսերի համար: Այս մասին են վկայում Ուկրաինայում ԱՄՆ դեսպանության ներկայացրած տվյալները:
Օրերս ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձորի Գր. Լուսավորչի փողոցի 28 շենքի մի բնակարանում թմրամոլներ են հավաքված և թմրանյութ են պատրաստում:
ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը սերտ փոխգործակցության համար և ընդգծել վարչապետ Աբրահամյանի հետևողականությունն ու նպատակամղվածությունը՝ ծրագրի մշակման և իրականացման գործում:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 01.45-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի և Ա. Ահարոնյան-Ադոնց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու, ով տեղում մահացել է:
Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 26-ամյա երիտասարդը տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ հետ, որի ընթացքում վերջինիս հրել-գցել է գետնին և ոտքով հարվածներ է հասցրել որովայնին։ Հարվածների հետեւանքով վնասվել է կնոջ փայծաղը՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։ Կինը վիրահատվել է «Համալսարանական թիվ 1» հիվանդանոցում, որտեղ հեռացվել է նրա փայծաղը։
Մի քանի շաբաթ առաջ Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սարգիս Ասատրյանը տեղեկացրեց ինձ, որ իր խնդրանքով խորհրդարանական Ջուդի Սգրոն Ֆրանցիսկոս պապին առաջադրել էր 2016 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար:
Ռոզա անունով կինը հայց էր ներկայացրել դեռևս 1992 թվականին, երբ 75 տարեկան էր: 23 տարվա դատական քաշքշուկից հետո նա փոխհատուցում կստանա 1944թ. մայիսին տեղի ունեցած դեպքի համար:
Նա կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին, առաջին հերթին՝ տարածաշրջանի պետություններին, միանալ Բաղդադի կոորդինացիոն կենտրոնի աշխատանքներին:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. սեպտեմբերի 30-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքում, երկարատև հիվանդությունից հետո՝ 80 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, ֆրանսահայ ճանաչված ջութակահար, մանկավարժ Ժան Տեր-Մերկերյանը:
Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պահանջել է դարպասապահ Վիկտոր Վալդեսին, որ նա չգտնվի ակումբի մարզաբազայի տարածքում, երբ այնտեղ մարզվում է առաջին թիմը:
Խորհրդարանի նախագահը նշել է, որ հրադադարի ռեժիմը խախտելու եւ հակամարտության գոտում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը վերջին օրերին դրսեւորվել է աննախադեպ լկտիությամբ: Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ պարբերական զգուշացումներն ու ահազանգերը միջազգային հանրության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, նրա Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից բավարար ընկալման չեն արժանանում, ինչի հետեւանքով ադրբեջանական կողմի գործողությունները գնալով ավելի են մոտենում վտանգավոր եզրագծին:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ Արագածոտնի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Սմբատի Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` անձնական դիմումի համաձայն:
Մոսկվայի Յակիմանկա շրջանի դատարանը բավարարել է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովի ու ռուս հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի ամուսնալուծության դատական հայցը։ Այս մասին հայտնում է Forbes-ը՝ հղում կատարելով Խաչատուրովի փաստաբան Ալեքսեյ Մելնիկովին:
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել բնակելի գոտի մուտք գործող աղբատար մեքենան, ինչի արդյունքում վարորդի խցիկից հայտնաբերել են 77 գրամ կանաչավուն զանգված:
Արդեն մի քանի տարի է, ինչ արդարադատության նախարարությունն իր առջև գերխնդիր է դրել բեռնաթափելու դատարանները, սակայն կիրառված մեթոդը բոլորովին չի արդարացվում այդ նպատակով, քանի որ դատարանների բեռնաթափման հաշվին զանգվածային ոտնահարման են ենթարկվում հատկապես իրավագիտակցության ցածր մակարդակ ունեցող քաղաքացիների իրավունքները, և նրանց հաշվին լցվում է պետական բյուջեն, հարկադիր ծառայության արտաբյուջետային հաշիվը, ինչպես նաև սնվում են ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտման համար գանձվող տուգանքներից բաժին ստացող մասնավոր և այլ կառույցներ:
Պարզվել է Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ «հեպատիտ C»-ով վարակվելու եղանակը: Մանրամասնում է քննիչը:
2015թ. սեպտեմբերի 30-ին կայացավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Իվան Վոլինկինի հետ` ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդի հավատարմագրման կապակցությամբ:
Հոկտեմբերի 1-ին, 3-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ռուսական ռազմաօդային ուժերն իրենց առաջին ավիահարվածն են հասցրել Սիրիայում, հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով ամերիկյան իշխանությունների ներկայացուցչին:
Ադրբեջանում իշխանության գլուխ կանգնած «ալիևյան կլանը» ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարդկային կյանքն իր համար արժեք չունի: «Մարդկային կյանքն» ասում եմ լայն համատեքստում, չեմ առանձնացնում ազգությունը: Շատ մեծ խելք ու տրամաբանություն պետք չէ հասկանալու համար, որ, եթե դու փոխում ես կիրառվող զինատեսակները, ապա քո դեմ էլ կփոխեն, երբ դու սկսում ես հարված հասցնել թիկունքին, ապա քո թիկունքին էլ կհարվածեն, երբ անցնում ես խաղաղ բնակչության ռմբահարմանը, նույնը քեզ էլ կանեն, եթե դիմում ես սադրանքի՝ մարդկային կյանքերի վրայով անցնելով, նույնը քեզ կանեն:
Ռուսաստանը Սիրիա է ուղարկել ռազմական ավիացիա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակից հետո, հայտնել են Սիրիայի ադմինիստրացիայից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: