Բաժիններ՝

Ռուսական ավիացիան ռմբակոծել է Հոմսը. CNN

Ռուսական ռազմաօդային ուժերն իրենց առաջին ավիահարվածն են հասցրել Սիրիայում, հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով ամերիկյան իշխանությունների ներկայացուցչին:

Հարվածը, ըստ հեռուստաալիքի զրուցակցի, հասցվել է Հոմս քաղաքից ոչ հեռու:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամները միաձայն քվեարկել են ռուսական զորքերն արտերկրում օգտագործելու վճռի օգտին: Այդկերպ, նրանք բավարարել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խնդրանքը, որն ավելի վաղ ներկայացվել էր խորհրդարան:

Կրեմլի մամլո ծառայությունն այսօր տեղեկացրել էր, որ Վլադիմիր Պուտինը երկրի խորհրդարանի վերին պալատի քննարկմանն է ներկայացրել Ռուսաստանի զինված ուժերի կոնտինգենտը արտերկրում օգտագործելու մասին հարցը:
Հիշեցնենք, որ վերջին անգամ խորհրդարանի վերին պալատի ընձեռած այդ իրավունքից Պուտինն օգտվել էր 2014թ. մարտի 1-ին, երբ նրան թույլատրվեց ՌԴ ԶՈՒ-ն օգտագործել Ուկրաինայի տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930