Բաժիններ՝

98-ամյա կինը փոխհատուցում է ստացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված բռնաբարության համար

98-ամյա կինը շահել է ձգձգվող դատական հետաքննությունը ու վերջապես կստանա փոխհատուցում Իտալիայի կառավարությունից:

Դատարանը հաստատել է փոխհատուցում ստանալու կնոջ իրավունքը, որը նրան տրվելու է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զինվորների կողմից բռնաբարվելու համար:

Ռոզա անունով կինը հայց էր ներկայացրել դեռևս 1992 թվականին, երբ 75 տարեկան էր: 23 տարվա դատական քաշքշուկից հետո նա փոխհատուցում կստանա 1944թ. մայիսին տեղի ունեցած դեպքի համար:

Ինչպես հայտնում է The Local-ը, կինն ունի ֆիզիոլոգիական խնդիրներ, որոնք առաջացել են ֆրանսիական բանակի կողմից կռվող մարոկկացի զինվորների կողմից բռնաբարվելու հետևանքով: Դրանից մի քանի ամիս անց Ռոզան հոսպիտալացվել էր, ենթարկվել մի քանի վիրահատության:

Իտալիայի օրենքներով՝ փոխհատուցում վճարվում է միայն ֆիզիկական վնաս պատճառելու դեպքում:

Ներկայում հաշվարկվում է փոխհատուցման գումարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930