
Հայաստանը WEF մրցունակության վարկանիշում 82-րդն է

Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) կողմից հրապարակված 2015-16թթ. գլոբալ մրցունակության վարկանիշում Հայաստանը առաջադիմել է 3 հորիզանականում։ 140 երկրների շարքում մեր երկիրը զբաղեցրել է 82-րդ տեղը (նախորդ տարի 85-րդ տեղում էր՝ 44 երկրների շարքում)։
Վարկանիշային աղյուսակը, որը հրապարակվում է 1979 թվականից, հիմնվում է 2 խմբերում դասակարգված 113 ցուցանիշների վրա (ենթակառուցվածքներ, ապրանքների ու աշխատանքի շուկայի արդյունավետություն, կրթության ու առողջապահության որակ, մակրոտնտեսական իրավիճակը և այլն)։
Նշենք, որ տարածաշրջանի բոլոր երկրները մեզնից առաջ են այդ ցանկում. Ադրբեջանը 40-րդ տեղում է, Թուրքիան՝ 51-րդ, Վրաստանը՝ 66-րդ, Իրանը՝ 74-րդ, Ռուսաստանը՝ 45-րդ։ Վարկանիշը գլխավորում է Շվեյցարիան, որին հաջորդում են Սինգապուրը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Նիդերլանդները և Ճապոնիան։