
Բնակարանում հավաքված թմրամոլները թմրանյութ են պատրաստել

Օրերս ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձորի Գր. Լուսավորչի փողոցի 28 շենքի մի բնակարանում թմրամոլներ են հավաքված և թմրանյութ են պատրաստում:
Մեկնած օպերատիվ խմբին 1991 թ. ծնված Արա Ա.-ն բնակարանի հյուրասենյակի պահարանի վրայից ներկայացրել է դատարկ ներարկիչ` ասեղով, հյուրասենյակի պատի տակից՝ 2 շիշ` լցված թմրամիջոցի նմանվող դեղնավուն հեղուկով, և պոլիէթիլենային տարա` հատակին սպիտակավուն հեղուկով, իսկ խոհանոցի գազօջախի վրայից ներկայացրել է մետաղյա ափսե` պատերին և հատակին թմրամիջոցի նմանվող սև նստվածքով:
Արա Ա.-ն հայտարարել է, որ նշված նյութերը և պարագաները պատկանում են իրեն, իսկ հեղուկը «կոդեին» տեսակի թմրամիջոց է, որը պատրաստել է ինքը` ներարկվելու միջոցով գործածելու համար:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: